ԱՄՆ-ը հայտնել է, որ Քուվեյթում երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցվել «բարեկամական կրակից»

Քաղաքականություն

02.03.2026 | 16:39

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իր երեք F-15E ինքնաթիռները, որոնք «թռչում էին «Էպիկական զայրույթ»՝ Իրանի դեմ ԱՄՆ գործողությանն աջակցելու համար, կործանվել են Քուվեյթի վրա՝ ակնհայտորեն բարեկամական կրակի հետ կապված միջադեպի պատճառով», գրում է BBC-ն։

Անձնակազմի բոլոր վեց անդամները տարհանվել են, ներկայում նրանք կայուն վիճակում են։

Միջադեպի պատճառը հետաքննվում է։

Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր այրվող ինքնաթիռը և անձնակազմի անդամներից մեկը՝ պարաշյուտով ցատկելիս։ Քուվեյթի զինվորականները հայտնել էին «մի քանի» ամերիկյան օդանավերի կործանման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment