Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հեղափոխական պահապանների կորպուսի գեներալ Մաջիդ իբն ալ-Ռեզային նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար, հայտնում են տեղական աղբյուրները։
Պաշպանության նախարար Ազիզ Նասիրզադեն սպանվել է Իրանի վրա իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով։
Հարվածների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: