Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Քաղաքականություն

02.03.2026 | 16:48

Հաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգային հարցեր:

Leave a comment