Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսրայելն այսօր շարունակել է ավիահարվածներ հասցնել Լիբանանին։ Հարվածների աշխարհագրությունն ընդլայնվել է՝ Լիբանանի հարավից հասնելով արդեն Բեյրութի արվարձաններ։  Լիբանանում շուրջ 70-ից 80 հազար հայ է բնակվում։ Նրանց շրջանում զոհեր և վիրավորներ չկան՝ ասում է «Արևելք» կայքի հիմնադիր, լրագրող Սագօ Արեանը։ Նրա դիտարկմամբ, սակայն, Լիբանանում այս պահին անվտանգ տարածքներ չկան։  Ավելի քան 300 զոհ ու 1150 վիրավոր … Read more

Խուզարկություններ Երևանում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Հասարակություն 10.04.2026 | 20:46 Երևանում խուզարկություններ են իրականացվել, որի արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, կան ձերբակալվածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի չորս հասցեներում։ … Read more

Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը Factor TV-ի հետ զրույցում, խոսելով առաջիկա ընտրությունների և մրցակիցների մասին, ընդդիմադիր դաշտի առաջարկները որակել է «քաղաքագիտական աբսուրդ» և հայտարարել, որ նրանց իշխանության գալը կբերի նոր պատերազմի։ Անդրադառնալով հիմնական մրցակից ուժերին՝ Ռուբինյանը նշել է, որ նրանց թեկնածուների հարցում առկա է տարօրինակ իրավիճակ։ «Թվարկեցիք, չէ՞, երեք … Read more

Շահավետ առաջարկներ՝ գործարարներին, աննախադեպ նորարարություններ․ LEASING EXPO-ն 4-րդ անգամ բացեց իր դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջարկներ գործարարներին՝ բիզնեսի արտադրական ծավալների մեծացման և բարելավման համար, մեծ թվով նորարարություններ և շահավետ համագործակցություններ․ այսօր՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցավ LEASING EXPO 2026 ցուցահանդեսի բացումը։ Արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվող ցուցահանդեսը, որի կազմակերպիչը Big Projects ընկերությունն է, այս տարի հանդես է գալիս է՛լ ավելի հագեցած լուծումներով։ Երեք օր՝ ապրիլի 10-ից 12-ը, ցուցահանդեսը կվերածվի բիզնեսի հիմնական … Read more

Դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան

Քաղաքականություն 10.04.2026 | 20:20 Դատարանը բավարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը, ըստ որի՝ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք … Read more

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար երկու պայմանի մասին

Քաղաքականություն 10.04.2026 | 20:22 Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պահանջելով հրադադար հաստատել Լիբանանում և ազատել «արգելափակված ակտիվները»՝ նախքան որևէ բանակցություն սկսելը։ «Կողմերի միջև փոխադարձ համաձայնեցված միջոցառումներից երկուսը դեռևս չեն իրականացվել՝ Լիբանանում հրադադարը և Իրանի արգելափակված ակտիվների ազատումը բանակցությունների մեկնարկից առաջ։ Այս երկու կետերը պետք է կատարվեն բանակցությունների … Read more

Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չի դառնա ընտրություններում հաղթելու դեպքում․ Սուրեն Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ իրենց ուժի վարչապետի թեկնածուի անունը հայտնի կդառնա մինչև ընտրությունների օրը, և այդ թեկնածուն լինելու է բացառապես իրենց թիմից։ Նա նաև բացառել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ որևէ կոնսոլիդացիայի հնարավորությունը՝ նշելով, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է, … Read more

«Հուշանվեր» թղթադրամներով խարդախություն Շենգավիթում․ ոստիկանների բացահայտումները

Հասարակություն 10.04.2026 | 19:42 Շենգավիթ վարչական շրջանում համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» գրառմամբ կեղծ թղթադրամներով իրականացված խարդախությունների շարք․ ձերբակալվել է 37-ամյա տղամարդ։ Ապրիլի 6-ին՝ ժամը 23։23-ին, օտարերկրյա առաքիչը ոստիկանությանը հայտնել է, որ Եղբարության փողոցում երկու երիտասարդների փոխանցած 20 հազար դրամանոցը «հուշանվեր» գրառմամբ է եղել, և գումարը չվճարելով՝ նրանք հեռացել են։ Հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին՝ գիշերը … Read more

Պուտինի վարկանիշը ՌԴ-ում ամենացածրն է 2022 թվականի փետրվարից ի վեր

Քաղաքականություն 10.04.2026 | 19:27 Ապրիլի 10-ին հրապարակված վերջին հարցման մեջ ռուսական պետական ​​«Համառուսական հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը» (ВЦИОМ) հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի նոր անկման մասին, գրում է Current time-ը։ Կենտրոնի տվյալներով՝ Պուտինի հավանության վարկանիշը մարտի 30-ից ապրիլի 5-ը կազմել է 67,8%, ինչը 2,3 տոկոսային կետով ցածր է մարտի 19-ից 22-ն անցկացված նախորդ … Read more

Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավարտեց մրցելույթը Մադրիդում ընթացող թենիսի WTA 125 շարքի մրցաշարում։ Քառորդ եզրափակիչում 23-ամյա թենիսիստը երկու սեթում պարտվեց աշխարհի 294-րդ ռակետ, իսպանացի Անե Մինտեգի Դել Օլմոյին՝ 3։6, 3։6։ Մրցախաղը տևեց 1 ժամ 30 րոպե։ Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ տարել էր երկու հաղթանակ, իսկ նախորդ երկու մրցախաղերում հաղթել էր իսպանացի … Read more