Խուզարկություններ Երևանում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Հասարակություն

10.04.2026 | 20:46

Երևանում խուզարկություններ են իրականացվել, որի արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, կան ձերբակալվածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի չորս հասցեներում։

Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրանյութեր։ Չորս անձ ձերբակալվել է։
Նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment