Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավարտեց մրցելույթը Մադրիդում ընթացող թենիսի WTA 125 շարքի մրցաշարում։

Քառորդ եզրափակիչում 23-ամյա թենիսիստը երկու սեթում պարտվեց աշխարհի 294-րդ ռակետ, իսպանացի Անե Մինտեգի Դել Օլմոյին՝ 3։6, 3։6։ Մրցախաղը տևեց 1 ժամ 30 րոպե։

Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ տարել էր երկու հաղթանակ, իսկ նախորդ երկու մրցախաղերում հաղթել էր իսպանացի Անդրեա Լազարո Գարսիային (6:4, 7:5) ու բրիտանացի Ֆրանչեսկա Ջոնսին (6։2, 6։3)։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 367-րդ տեղը։

Leave a comment