Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան․ կա 1 զոհ, 12 վիրավոր

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։  

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանի տպավորիչ ցատկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակիչ։ Հենացատկի վարժության որակավորման փուլում 33-ամյա մարմնամարզիկը վաստակել է 14.583 միավոր ու եզրափակիչ անցել լավագույն արդյունքով։ Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը հաղթահարել էին նժույգ … Read more

Հրդեհ Կամարիս բնակավայրում | Factor.TV

Ապրիլի 11-ին, ժամը 02։47-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս բնակավայրում այրվում է անասնագոմ։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։18-ին, մարվել՝ 05։00-ին։ Այրվել են անասնագոմի մոտ 40 քմ հատվածը և տանիքը՝ 70 քմ։

Իշխանությունը քննարկում է ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը․ ովքեր են թեկնածուները

Քաղաքականություն 11.04.2026 | 10:28 Factor TV-ի տեղեկություններով՝ իշխանությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար քննարկում է ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունները։ Factor TV-ի հետ զրույցում Հակոբ Սիմիդյանը նշեց, որ իր նշանակման շուրջ որևէ քննարկում այս պահին չկա, միևնույն ժամանակ նա չբացառեց, որ առաջիկայում կարող է քննարկվել ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը։ «Հնարավոր է՝ առաջիկայում քննարկվի … Read more

Դմիտրի Մեդվեդևը ՌԴ հասարակագիտության դպրոցական դասագրքերի գլխավոր խմբագիրն է դարձել

Քաղաքականություն 10.04.2026 | 23:49 ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը դարձել է 9-11-րդ դասարանների համար նախատեսված նոր հասարակագիտության դասագրքերի գլխավոր խմբագիրը։ Այս մասին հայտնել է երկրի կրթության փոխնախարար Օլգա Կոլուդարովան, գրում է Meduza-ն։ «Էջ առ էջ մեկնաբանություններ, առաջարկություններ, խմբագրումներ և շատ ավելին՝ այս ամենը արտացոլվել է ոչ միայն դասագրքի վերջնական տարբերակում, այլև նոր դաշնային չափորոշիչներում … Read more

25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները. ԲՏԱ նախարար

ՀՀ կառավարությունը Հրազդանում կառուցվող Firebird AI ընկերությունից ձեռք կբերի 25 միլիոն դոլարի ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարի ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական … Read more

ԵՄ-ում գործարկվել է սահմանների անցման նոր համակարգ՝ առանց անձնագրում կնիքի

Եվրոպական միությունում լիարժեք գործարկվել է մուտքի և ելքի էլեկտրոնային համակարգը (EES), որը փոխարինում է անձնագրերում կնիք դնելու գործընթացը թվային գրանցմամբ։ Ինչպես հայտնում են Եվրահանձնաժողովից, համակարգը ապրիլի 10-ից սկսած գործում է Շենգենյան գոտու բոլոր 29 երկրների արտաքին սահմաններում։ Նոր համակարգը նախատեսված է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար՝ ներառյալ զբոսաշրջիկները, տարանցիկ ուղևորները։ Այն կիրառվում է օդանավակայաններում, … Read more

Պատրիարք Կիրիլը Ավագ հինգշաբթին շփոթել է այլ տոների հետ․ քարոզի սկիզբը հեռացվել է պաշտոնական կայքից

Քաղաքականություն 10.04.2026 | 22:57 Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ապրիլի 9-ին՝ Զատկին նախորդող Ավագ հինգշաբթի օրը, պատարագ է մատուցել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում և հանդես եկել քարոզով։ The Insider Russia-ի տարածած տեսագրություններից պարզ է դառնում, որ քարոզի սկզբում նա շփոթել է եկեղեցական տոները՝ խոսելով ոչ թե Ավագ հինգշաբթիի, այլ Սուրբ Ծննդի և Տիրոջ Մկրտության … Read more

Ապրիլի 13-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Մաշտոցի պողոտա 54 շենք, Կորյունի փողոց 21, 23, 25 շենքեր, Իսակովի պողոտա 26 շենք, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Ք․Քրքորյան փողոց 50, 50/2, 52, 54 շենքեր և հարակից ոչ … Read more

ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Հունաստան՝ մասնակցելու Դելֆի տնտեսական ֆորումին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատվիրակությունը Հունաստանում կլինի ապրիլի 21-23-ը ներառյալ։ «Դելֆի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Տաթևիկ Պետրոսյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին գործուղել Հունաստանի Հանրապետություն (Դելֆի)»,- նշված … Read more