Պատրիարք Կիրիլը Ավագ հինգշաբթին շփոթել է այլ տոների հետ․ քարոզի սկիզբը հեռացվել է պաշտոնական կայքից

Քաղաքականություն

10.04.2026 | 22:57

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ապրիլի 9-ին՝ Զատկին նախորդող Ավագ հինգշաբթի օրը, պատարագ է մատուցել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում և հանդես եկել քարոզով։

The Insider Russia-ի տարածած տեսագրություններից պարզ է դառնում, որ քարոզի սկզբում նա շփոթել է եկեղեցական տոները՝ խոսելով ոչ թե Ավագ հինգշաբթիի, այլ Սուրբ Ծննդի և Տիրոջ Մկրտության մասին։ Նա նշել է, որ «անցել է 2000 տարի, և մարդիկ շարունակում են տոնել Քրիստոսի ծնունդն ու նրա մկրտությունը Հորդանան գետում»։

Մոտ վեց րոպե անց պատրիարքին փոխանցվել է բացված թղթապանակ, որից հետո նա ուղղել է խոսքը և շարունակել արդեն Ավագ հինգշաբթիի թեմայով։

Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում քարոզի տեքստը հրապարակվել է կրճատ տարբերակով․ սկզբնական հատվածը, որտեղ հիշատակվում էին Սուրբ Ծնունդն ու Մկրտությունը, բաց է թողնված։

Դեպքի վրա ուշադրություն է հրավիրել լրագրող Քսենիա Լուչենկոն, որը նշել է, որ պատրիարքի շրջապատում խոսվում է նրա մոտ տարիքի հետ կապված կոգնիտիվ խնդիրների, նույնիսկ հնարավոր դեմենցիայի մասին։

Leave a comment