https://arm.sputniknews.ru/20260703/turqian-patrast-e-hakaharvats-tal-israjelin-fidan-104144649.html
Թուրքիան պատրաստ է հակահարված տալ Իսրայելին. Ֆիդան
Թուրքիան պատրաստ է հակահարված տալ Իսրայելին. Ֆիդան
Sputnik Արմենիա
Թուրքիայի արտգործնախարար կարծում է, որ Իսրայելը խնդիր է ամբողջ աշխարհի համար։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T16:33+0400
2026-07-03T16:33+0400
2026-07-03T16:34+0400
թուրքիա
իսրայել
հաքան ֆիդան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104142497_0:0:1175:662_1920x0_80_0_0_2be8caf0890aba8d7b985b329b54a4e5.jpg.webp
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան պատրաստ է հակահարված տալ Իսրայելին:«Եթե Իսրայելի կամ որևէ այլ խաղացողի գործողությունները հակասեն մեր ազգային և տարածաշրջանային շահերին, մենք ո՛չ վախենալու, ո՛չ նահանջելու և ո՛չ էլ հետ գնալու խնդիր չունենք։ Կռվելը մեր գործն է։ Դա ընդհանրապես խնդիր չէ: Խնդիրն այն է, որ Իսրայելը ոչ թե մեր խնդիրն է, այլ ամբողջ աշխարհինը», – ասել է Ֆիդանը հարցազրույցներից մեկում։Նշենք, Թուրքիայի և Իսրայելի իշխանությունները պարբերաբար սպառնալիքներ և մեղադրանքներ են ուղղում միմյանց։ Անկարան Թել Ավիվին մեղադրում է Գազայում պաղեստինցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ և սպառնում է տեղի բնակիչներին օգնելու համար զորք ուղարկել: 2024 թվականի օգոստոսին Թուրքիան փաստաթղթեր ներկայացրեց ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայցին միանալու համար՝ Գազայի իրավիճակի պատճառով։Իսրայելի ղեկավարությունն իր հերթին հայտարարում է, թե բարոյականություն սովորեցնելը թուրքերի գործը չէ, և պարբերաբար հիշեցնում է Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ կատարված հանցագործության մասին: Ավելին` վերջերս Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Նախատեսվում է փաստաթուղթն ուղարկել Քնեսեթի քննարկմանը։Թուրքիան և Իսրայելը վերջին շրջանում ավելի հաճախ են միմյանց դիտարկում որպես ազգային անվտանգության սպառնալիք, բայց առայժմ լեզվակռվից այն կողմ չեն անցել։
թուրքիա
իսրայել
2026
Լուրեր
am_HY
Глава МИД Турции заявил, что в случае необходимости страна готова будет дать отпор Израилю
Sputnik Արմենիա
Глава МИД Турции заявил, что в случае необходимости страна готова будет дать отпор Израилю
2026-07-03T16:33+0400
true
PT0M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104142497_0:0:937:703_1920x0_80_0_0_5730a770ab686928a08eddb73bcdbb77.jpg.webp
թուրքիա, իսրայել, видео, հաքան ֆիդան, տեսանյութ, տեսանյութեր
թուրքիա, իսրայել, видео, հաքան ֆիդան, տեսանյութ, տեսանյութեր
Թուրքիայի արտգործնախարար կարծում է, որ Իսրայելը խնդիր է ամբողջ աշխարհի համար։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան պատրաստ է հակահարված տալ Իսրայելին:
«Եթե Իսրայելի կամ որևէ այլ խաղացողի գործողությունները հակասեն մեր ազգային և տարածաշրջանային շահերին, մենք ո՛չ վախենալու, ո՛չ նահանջելու և ո՛չ էլ հետ գնալու խնդիր չունենք։ Կռվելը մեր գործն է։ Դա ընդհանրապես խնդիր չէ: Խնդիրն այն է, որ Իսրայելը ոչ թե մեր խնդիրն է, այլ ամբողջ աշխարհինը», – ասել է Ֆիդանը հարցազրույցներից մեկում։
Նշենք, Թուրքիայի և Իսրայելի իշխանությունները պարբերաբար սպառնալիքներ և մեղադրանքներ են ուղղում միմյանց։ Անկարան Թել Ավիվին մեղադրում է Գազայում պաղեստինցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ և սպառնում է տեղի բնակիչներին օգնելու համար զորք ուղարկել: 2024 թվականի օգոստոսին Թուրքիան փաստաթղթեր ներկայացրեց ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայցին միանալու համար՝ Գազայի իրավիճակի պատճառով։
Թուրքիան և Իսրայելը վերջին շրջանում ավելի հաճախ են միմյանց դիտարկում որպես ազգային անվտանգության սպառնալիք, բայց առայժմ լեզվակռվից այն կողմ չեն անցել։