Խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակը․ կան բերման ենթարկվածներ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնել է, որ բերման են ենթարկվել կուսակցության անդամներ և համակիրներ։ Նա ֆեյսբուքյան էջում նաև հայտնել է, որ խոչընդոտվում է փաստաբանների մուտքը։ Կուսակցության ընտրական ցուցակի 4-րդ համար Դավիթ Ղազինյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրավապահները գործողություններ են իրականացրել կուսակցության Արտաշատի գրասենյակում, բայց ինքը մանրամասների չի տիրապետում։   «Չգիտեմ՝ ովքեր … Read more

Երևանի ճանապարհների այս վիճակի պատճառն այն է, որ քաղաքային իշխանությունները որոշել էին առանձին գործել կենտրոնական կառավարությունից․ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 16.04.2026 | 12:03 Ճանապարհներին փոսերից պատճառված անհարմարությունների մասով հաշվարկ, բնականաբար, չունենք, բայց Երևանի օրինակով կուզեմ մի կարևոր հարցի անդրադառնալ․ ԱԺ-ում այս մասին խոսեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Իրականում, ի՞նչ պատկեր ունենք Երևանում, չնայած այդ պատկերը արագորեն շտկում ենք, այս գործին միացել են նաև Ճանապարհային դեպարտամենտի մեր գործընկերները, հիմնանորոգման, միջին նորոգման աշխատանքներ … Read more

ՌԴ զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային. առնվազն 15 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել

Ռուսական զորքերն ապրիլի լույս 16-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ արձակելով 19 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, 20 «X-101» թևավոր հրթիռ, 5 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ և 659 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 31 հրթիռ և 636 անօդաչու թռչող սարք, գրում է Current time-ը: Հարձակման հետևանքով Կիևում զոհվել է 4 մարդ, … Read more

Դուք դեռ շատ ասելիք ունեք նոր ֆիլմերով․ նախարարի ուղերձը Հայ կինոյի օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ կինոյի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի՛ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։ Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի: Այն միայն արվեստ չէ․ այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ, կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների … Read more

Փոքր Վեդի բնակավայրը կանվանափոխվի | Factor.TV

Փոքր Վեդին կանվանվի Խոր Վիրապ․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ բնակավայրի անվանափոխության նախաձեռնման համար հիմք է հանդիսացել այն, որ Վեդի համայնքում ընդգրկված են Վեդի քաղաքային և Փոքր Վեդի գյուղական բնակավայրերը: Նշվում է նաև, որ Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի բնակչության մեծ մասը կողմ է եղել Փոքր Վեդի բնակավայրը Խոր Վիրապ բնակավայրի անվանափոխելու նախաձեռնությանը: … Read more

Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գործող Սահմանադրությունը ժողովրդի կողմից ընդունված չի, ցանկացած գործողություն ընկալվում է որպես անարդարություն։ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ երբեք քաղաքացիների 50 +1 %-ը չի քվեարկել Սահմանադրության օգտին»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ պետության արդարության և արդարադատության համար շատ կարևոր է համարում, որ, ի վերջո, Հայաստանում լինի Սահմանադրություն, որը քաղաքացին կհամարի, կընդունի … Read more

Հայ դարպասապահը տպավորիչ նորամուտ է ունեցել MLS-ի ակումբում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ դարպասապահ Դոնովան Փարիզյանի նորամուտը MLS-ը ներկայացնող «Նյու Ինգլենդ Ռևոլուշնի» կազմում հաջող է ստացվել։ Ֆուտբոլի ԱՄՆ-ի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նյու Ինգլենդ Ռևոլուշնը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Ռոդ Այլնդին»: Հետխաղյա հարվածաշարի ժամանակ Դոնովան Փարիզյանը հետ է մղել 3 հարված՝ օգնելով իր թիմին հաղթել 3։1 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ 21-ամյա Փարիզյանը խաղի … Read more

Մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ապրանքներ է ներմուծել

Քաղաքականություն 16.04.2026 | 11:00 Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից։ Այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանքներ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական  լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Պետական ​​մաքսային կոմիտեին։ Չի հաղորդվում, սակայն, թե ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը։ Բացի այդ, այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 միլիոն 757 … Read more