Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստել։
«Այս նախագահի օրոք Թուրքիան դարձել է ռազմական առումով շատ հզոր պետություն»,- ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփի խոսքով՝ Թուրքիան ունի «շատ ռազմական տեխնիկա, շատ հիանալի զինվորական անձնակազմ»։
«Նրանք ուժ են, որի հետ պետք է հաշվի նստել»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը, նկատի ունենալով Թուրքիային։
Թրամփը նշել է, որ Թուրքիային F-35-ների վաճառքը կամրապնդի հարաբերությունները։ «ԱՄՆ-ն կքննարկի այդ մատակարարումների հնարավորությունը»,- ասել է Թրամփը։