Մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ապրանքներ է ներմուծել

Քաղաքականություն

16.04.2026 | 11:00

Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից։ Այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանքներ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական  լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Պետական ​​մաքսային կոմիտեին։

Չի հաղորդվում, սակայն, թե ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը։

Բացի այդ, այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 միլիոն 757 հազար դոլարի արտադրանք, որից 1 միլիոն 537 հազար դոլարը՝ մարտին։

Հաղորդվում է, որ Հայաստան արտահանումից ստացված եկամուտները կազմել են Ադրբեջանի արտահանման ընդհանուր եկամուտների 0.1%-ը։

Factor TV-ն փորձում է պարզել, թե որքան է կազմել Հայաստանից Ադրբեջան արտահանման ծավալն ու ինչ ապրանքներ են արտահանվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment