Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է

Ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է, գրում է Current time-ը։ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության հաղորդմամբ՝ հայ սահմանապահները նախկինում յոթ անգամ, Բելառուսի իշխանությունների խնդրանքով, Լապշինին ժամանակավոր պահել են երկիր մուտք գործելիս։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ Երևանի օդանավակայան ժամանելուն պես։ Բլոգերը պատմել է, որ Երևանում վարձակալած բնակարան և անձնական իրեր է թողել, որտեղ … Read more

21 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար

Քաղաքականություն 15.04.2026 | 17:18 Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 21 քաղաքական ուժ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրություններին մասնակցության հայտ լրացնելու օգտահաշիվ բացելու համար։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը։ Դրանք են՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Քրիստոնեա դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Հայաստան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Բոլորին դեմ … Read more

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը ծանրամարտի երիտասարդական ԵԱ-ում

Հայ ծանրորդները կմասնակցեն Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում մայիսի 2-8-ը կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։ ՀԾՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականների կազմերը. Տղամարդկանց հավաքական. 65 կգ` Արտուշ Գրիգորյան 71 կգ` Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան 79 կգ` Նարեկ Մկրտչյան 94 կգ` Վալերիկ Մովսիսյան 110 կգ` Գրիգոր Ղազարյան +110 կգ` Գագիկ Մկրտչյան Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ` Վիգեն Խաչատրյանը, երկրորդ մարզիչ` Վահրամ … Read more

Թրամփը հայտարարել է, թե իրեն «չի մտահոգում» Վիկտոր Օրբանի պարտությունը Հունգարիայի ընտրություններում

Քաղաքականություն 15.04.2026 | 17:09 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Վիկտոր Օրբանի պարտությունը Հունգարիայի ընտրություններում, միաժամանակ, իրեն դուր է գալիս հաղթանակած Պետեր Մագյարը, գրում է Meduza-ն: «Կարծում եմ՝ նորեկը լավ կաշխատի. նա լավ մարդ է»,- ABC News-ի թղթակից Ջոնաթան Կառլին ասել է Թրամփը։ Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի … Read more

Փաշինյանը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան նվիրված միջոցառմանը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ներկա է գտնվել Հայաստանի եզդիական համայնքի՝ Նոր տարվա տոնին նվիրված միջոցառմանը: «Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, օրենսդիր, գործադիր իշխանությունների, եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետը նախ … Read more

Իսրայելը հարվածել է Լիբանանին. «Հըզբոլլահ»-ն իր հերթին հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը

Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը չորեքշաբթի հարվածներ են փոխանակել՝ Վաշինգտոնում կայացած իսրայելա-լիբանանյան բանակցություններից մեկ օր անց։ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է հարավային Լիբանանում իսրայելական օդային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհերի մասին։ Իսրայելը, իր հերթին, հայտարարել է, որ հարավային Լիբանանում դեռևս շարունակվում են «նպատակային ցամաքային գործողությունները»։ Միաժամանակ, Իսրայելի զինվորականները AFP լրատվական գործակալությանը հայտնել են, որ վաղ … Read more

Հերթական զինված հարձակում Թուրքիայի դպրոցում․ զոհեր և տասնյակ վիրավորներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 15.04.2026 | 16:36 Թուրքիայի հարավային Քահրամանմարաշ նահանգում Այսեր Ջալիքի միջնակարգ դպրոցում զինված հարձակում է տեղի ունեցել։ Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, հաղորդվում է մի քանի զոհի մասին, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Քահրամանմարաշի նահանգապետ Մուքերեմ Ունլուերը հայտնել է, որ զոհվել է 4 մարդ։ Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է շուրջ 20 մարդ։ «Մինչ այժմ անցկացված հետաքննությունների … Read more