Հերթական զինված հարձակում Թուրքիայի դպրոցում․ զոհեր և տասնյակ վիրավորներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

15.04.2026 | 16:36

Թուրքիայի հարավային Քահրամանմարաշ նահանգում Այսեր Ջալիքի միջնակարգ դպրոցում զինված հարձակում է տեղի ունեցել։ Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, հաղորդվում է մի քանի զոհի մասին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Քահրամանմարաշի նահանգապետ Մուքերեմ Ունլուերը հայտնել է, որ զոհվել է 4 մարդ։ Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է շուրջ 20 մարդ։

«Մինչ այժմ անցկացված հետաքննությունների արդյունքում, ցավոք, մենք ունենք 4 զոհ։ Նրանցից մեկը ուսուցիչ է, իսկ երեքը՝ մեր աշակերտներ։ Մենք ունենք նաև 20 վիրավոր։ Վիրավորներից չորսը ներկայում վիրահատվում են»,- ասել է նա։

Իշխանությունները հայտարարել են, որ հարձակվողի ինքնությունը դեռևս պարզված չէ։

Արդարադատության նախարար Ակին Գյուրլեքը հայտարարել է, որ Քահրամանմարաշի գլխավոր դատախազությունն անհապաղ հետաքննություն է սկսել։

Հիշեցնենք, որ այս հարձակումը տեղի է ունեցել Շանլըուրֆայի Սիվերեկ շրջանում տեղի ունեցած միջադեպից ընդամենը մեկ օր անց, որի ժամանակ կրակողը վիրավորել էր 16 մարդու, ապա ինքնասպան եղել։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի

 

Leave a comment