Հայ դարպասապահը տպավորիչ նորամուտ է ունեցել MLS-ի ակումբում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ դարպասապահ Դոնովան Փարիզյանի նորամուտը MLS-ը ներկայացնող «Նյու Ինգլենդ Ռևոլուշնի» կազմում հաջող է ստացվել։

Ֆուտբոլի ԱՄՆ-ի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նյու Ինգլենդ Ռևոլուշնը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Ռոդ Այլնդին»:

Հետխաղյա հարվածաշարի ժամանակ Դոնովան Փարիզյանը հետ է մղել 3 հարված՝ օգնելով իր թիմին հաղթել 3։1 հաշվով։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ 21-ամյա Փարիզյանը խաղի ընթացքում գրանցել է երկու սեյվ։

1/8 եզրափակիչում «Նյու Ինգլենդ Ռևոլուշնի» մրցակիցը կլինի «Օռլանդո Սիթին»։



Leave a comment