Եվրամիությունն առայժմ Պուտինի հետ բանակցող չի նշանակի

Եվրամիությունը որոշել է դեռևս ներկայացուցիչ չնշանակել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով հնարավոր բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է dpa գործակալությունը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Աղբյուրների խոսքով՝ թե՛ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, թե՛ ԵՄ առաջատար երկրները, այդ թվում՝ Գերմանիան, այս պահին կոնկրետ բանակցողի նշանակումը համարում … Read more

«Բաստիոն» ֆրանսիական արտադրության զրահամեքենաները՝ զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության օրվան նվիրված շքերթի ընթացքում Հրապարակով անցան Հատուկ նշանակության ուժերն ու «Բաստիոն» ֆրանսիական արտադրության զրահամեքենաները։ «Բաստիոն» տեսակի զրահամեքենան թեթև զրահապատ մեքենաների նոր սերնդի ներկայացուցիչ է։ Այն սպառազինված է աշխարհում առաջատար համարվող 12․7 միլիմետր խոշոր տրամաչափի «Էմ-2» տեսակի գնդացիրներով։ Զրահամեքենան կահավորված է նաև ներսից կրակ վարելու համար նախատեսված սողանցքերով։ «Բաստիոնը» բազմակի նշանակության զրահապատ մեքենա է՝ նախատեսված … Read more

ԱՄՆ-ն ու Իրանը նոր հարվածներ են փոխանակել փխրուն հրադադարի պայմաններում

ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով Հորմուզի նեղուցի շրջակայքում գտնվող մի օբյեկտ, որը սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ ուժերի և առևտրային երթևեկության համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտոնյան, գրում է CNN-ը։ ԱՄՆ-ը նաև խոցել է իրանական չորս հարվածային անօդաչու թռչող սարք։ Ամերիկյան ուժերը հարվածել են Բանդար Աբբասում գտնվող իրանական ցամաքային կառավարման կայանին, որը … Read more

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես կբացվի հունիսի 2-ին

Քաղաքականություն 28.05.2026 | 11:32 Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ախալքալաքի կայարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտոնյաները։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փորձարկման ռեժիմով գործում է 2017 թվականից, սակայն նախագծի պաշտոնական գործարկումը նախատեսված է հունիսի 2-ին։ Գծի ընդհանուր երկարությունը 827 կիլոմետր է, որից 213-ը՝ Վրաստանում։ Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի … Read more

Թնդանոթի կրակոցներ՝ նահատակների հիշատակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հրետանային համազարկով հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը»,- Հանրապետության օրվա առթիվ Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող զորահանդեսի ժամանակ իր ուղերձն այսպես ավարտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հնչեց թնդանոթի երեկ համազարկ։

Transfermarkt-ը Էդուարդ Սպերցյանին ճանաչել է ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025-2026 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Ռուսաստանի ավարտված առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել էր բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը լավագույն ցուցանիշն էր գրանցել «Գոլ+ասիստ» հաշվարկով ու կրկնել էր մեկ մրցաշրջանում գոլային փոխանցումների ռեկորդը։ Transfermarkt-ը 25 միլիոն … Read more

«Գայլ» հետախույզ-ռոբոտներ՝ զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | Factor.TV

2026 թվականի մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր զորահանդեսին առաջին անգամ ներկայացվել են Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանողական նորագույն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ցուցադրվել են նաև ժամանակակից հետախուզահարվածային չորքոտանի «Գայլ» ռոբոտային համակարգերը, որոնք տարբեր կլիմայական և բարդ ռելիեֆային պայմաններում Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի հետ ունակ են իրականացնելու տարբեր բարդության հետախուզման, հայտնաբերման, թիրախի տարբերակման, կրակային … Read more

Մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր, հիանալի հարաբերությունների ձևավորում․ Մարկո Ռուբիո

Քաղաքականություն 28.05.2026 | 10:41 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Երևան այցին և Հայաստանի հետ փաստաթղթերի ստորագրմանը։ «Երեկ երեկոյան, որտեղ ես  կանգ առա, TRIPP նախագծի մեկնարկի համար էր։ Եվ սա հիմնական անկյունաքարն է խաղաղության համաձայնագրի, որը դուք կարողացաք կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Ռուբիոն Սպիտակ տանը նախարարների կաբինետի նիստում՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա կանցնի մարտաշարքով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ։ «Ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է … Read more

Հայաստանի Պրեմիեր լիգա. Վերջին տուրի տեսաամփոփումն ու թիմերի վերջնական դիրքերը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացել են վերջին տուրի հանդիպումներն ու հայտնի են դարձել բոլոր մեդալակիրները։ Չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասարին»։ Հանդիպումից հետո երևանյան ակումբը ստացել է չեմպիոնական գավաթը։ Նախորդ առաջնության չեմպիոն «Նոան» 5։0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ուրարտուի» նկատմամբ և գրավել երկրորդ տեղը։ Բրոնզե մեդալակիր է … Read more