Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացել են վերջին տուրի հանդիպումներն ու հայտնի են դարձել բոլոր մեդալակիրները։
Չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասարին»։ Հանդիպումից հետո երևանյան ակումբը ստացել է չեմպիոնական գավաթը։
Նախորդ առաջնության չեմպիոն «Նոան» 5։0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ուրարտուի» նկատմամբ և գրավել երկրորդ տեղը։
Բրոնզե մեդալակիր է դարձել «Փյունիկը», որն առաջնությունն ավատել է Չարենացվանի «Վանի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակով։
«Արարատ-Արմենիան» նվաճել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր, իսկ «Նոան», «Փյունիկը» և չորրորդ տեղը գրաված «Ալաշկերտը» կխաղան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։
Առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել «Ուրարտուի» բրազիլացի հարձակվող Բրունո Միշելը, որը դարձել է 19 գոլի հեղինակ։ Ռմբարկուների ցուցակում 15 գոլով երկրորդ տեղն է գրավել «Ալաշկերտի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը։
Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր
«Արարատ-Արմենիա» – «Գանձասար»՝ 1։0
Ժիրայր Շաղոյան, 42
«Ուրարտու» – «Նոա»՝ 0։5
Գոռ Մանվելյան, 2, Նատանաել Սանտինի, 5, Արամ Խամոյան, 59, Մարին Յակոլիշ, 75, Գուստավո Սանգարե, 78
«Փյունիկ» – «Վան»՝ 2։1
Խավիեր Մորենո Սանչես, 21 (11մ), Ֆիլիպե Ալմեյդա, 84 – Պետրոս Ավետիսյան, 3
«Ալաշկերտ» – «Շիրակ»՝ 2:0
Ալեքսա Վիդիչ, 5 (ինքնագոլ), Յարոսլավ Մատյուխին, 24
«Արարատ» – ԲԿՄԱ՝ 1:1
Կալիֆալա Դումբիա, 64 (11մ) – Դավիթ Հարությունյան, 48