Շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար․ Փաշինյանը՝ Թրամփին

Քաղաքականություն 28.05.2026 | 09:24 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար։ «Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար»,- գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին աջակցում է Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը՝ նշելով, որ Հայաստանի վարչապետը կիսում է … Read more

«20 մանեթ կտաս քվորդ, մենք էլ կընտրենք Դոդին»․ ՀԿԿ-ն ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ստացվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությԱՆ Վանաձորի գրասենյակի պատասխանատուն և այլ անձինք ընտրողներին ընտրակաշառք են տվել՝ Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Գործով կան ձերբակալվածներ, իրականացվել են խուզարկություններ և այլ վարութային գործողություններ։ «Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված…

Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի «Rieger-Kloss» երգեհոնը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղադրված «Rieger-Kloss» երգեհոնի ընթացիկ վերանորոգում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ «Rieger-Kloss» երգեհոնը համերգասրահում տեղադրվել է 1970 թ. և տևական ժամանակ է կարիք ունի վերանորոգման: Երգեհոնի վերականգնման աշխատանքների ավարտը նախատեսվում է իրականացնել 2027 թ. սեպտեմբեր ամսին: Վերականգնման աշխատանքների իրականացման նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 588400,0 հազար դրամ, որից 2026 … Read more

Հունգարիան որոշել է չեղարկել Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալու որոշումը

Քաղաքականություն 27.05.2026 | 19:10 Հունգարիայի խորհրդարանը բացառիկ ընթացակարգով օրենք է ընդունել, որը չեղյալ է հայտարարում Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) Բուդապեշտի դուրս գալը, որը նախաձեռնել էր Վիկտոր Օրբանի գլխավորած նախկին կառավարությունը, գրում է Current time-ը։ Առաջարկը մայիսի 26-ին ներկայացրել է Պետեր Մագյարի կառավարությունը։ Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ «միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և մարդու … Read more

Տեղակալիս հետ եկել եմ. Ակունքի վարչական ղեկավարը` Փաշինյանի քարոզարշավին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 27.05.2026 | 19:32 Քարոզարշավի 19-րդ օրը Կոտայքի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանն ամփոփում է Աբովյան քաղաքի հրապարակում։ Հավաքված են ոչ միայն հարակից բնակավայրերի քաղաքացիները, այլև համայնքապետարանի աշխատակիցները և Ակունքի վարչական ղեկավար Հունան Ռուբենյանը։ FactorTV-ի լրագրողի հարցին ի պատասխան Ռուբենյանը նշեց, որ արդեն 10 օրից ավելի է արձակուրդի մեջ է, որպեսզի մասնակցի քարոզարշավին․ նա նաև «Քաղաքացիական … Read more

Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագծով Հորմուզի նեղուցը կբացվի, ծովային շրջափակումը կվերացվի

Քաղաքականություն 27.05.2026 | 19:51 Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է, որ Թեհրանը ստացել է Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նախնական, ոչ պաշտոնական շրջանակի նախագիծը, գրում է Reuters-ը։ Դրա համաձայն՝ Իրանը մեկ ամսվա ընթացքում պետք է վերականգնի Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունը՝ հասցնելով այն նախապատերազմյան մակարդակին, մինչդեռ Միացյալ Նահանգները կհեռացնի իր ռազմական ուժերը Իրանի … Read more

«Քրիսթալ Փելասը»՝ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիական «Քրիսթալ Փելասը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հաղթողի տիտղոսը։ Եզրափակիչում լոնդոնյան ակումբը նվազագույն հաշվով հաղթեց իսպանական «Ռայո Վալիեկանոյին»: Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած հանդիպման միակ գոլը 51-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան (տեսանյութ)։ Անգլիայի ավարտված առաջնությունում 15-րդ տեղը գրաված «Քրիսթալ Փելասն» առաջին տիտղոսը նվաճեց եվրագավաթներում։

«Օսիպյանից ներողություն կխնդրե՞ք». հարց` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 27.05.2026 | 20:18 «Արթուր Օսիպյանից ներողություն խնդրել պատրաստվո՞ւմ եք»,- FactorTV-ն հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, սակայն վարչապետը որևէ արձագանք չտվեց։ Հիշեցնենք՝ արցախցի գործիչը մայիսի 18-ին մոտեցել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և որպես քաղաքացի հարցեր ուղղել նրան։ Սովորական հարցուպատասխանը րոպեների ընթացքում վերաճել էր բղավոցների ու վիրավորանքների։ Ժամեր անց Օսիպյանը ձերբակալվել էր, նրան … Read more

Համայնքապետարանում եմ աշխատում, 7 հոգով եկել ենք վարչապետին դիմավորենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք Նիկոլ Փաշինյանին հարգում, սիրում ենք որպես վարչապետ, Ակունք համայնքը նույնպես ընդունում է, կարգին վարչապետ է, էդքան բան»,- FactorTV-ի լրագրողի հարցին ի պատասխան ասաց Աբովյան քաղաքի հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին ներկա գտնող քաղաքացիներից մեկը, որն ավելի ուշ պարզվեց՝ Ակունքի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներից է։ «Աշխատում եմ նաև բուժկենտրոնում որպես մայրապետ։ Շատ շնորհակալ ենք մեր … Read more