Տեղակալիս հետ եկել եմ. Ակունքի վարչական ղեկավարը` Փաշինյանի քարոզարշավին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.05.2026 | 19:32

Քարոզարշավի 19-րդ օրը Կոտայքի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանն ամփոփում է Աբովյան քաղաքի հրապարակում։ Հավաքված են ոչ միայն հարակից բնակավայրերի քաղաքացիները, այլև համայնքապետարանի աշխատակիցները և Ակունքի վարչական ղեկավար Հունան Ռուբենյանը։

FactorTV-ի լրագրողի հարցին ի պատասխան Ռուբենյանը նշեց, որ արդեն 10 օրից ավելի է արձակուրդի մեջ է, որպեսզի մասնակցի քարոզարշավին․ նա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ակունքի խորհրդի նախագահն է։ Լրագրողը հետաքրքրվեց՝ հանրահավաքին մասնակցում են նաև համայնքապետարանի աշխատակիցներ, հրահանգ եղե՞լ է․

«Իմ առաջին տեղակալն է այստեղ, էլի արձակուրդում է։ Էլի աշխատակիցներ կարող են լինել, չեմ տեսել, այսօր կարճ օր է, նախատոնական օր է, աշխատանքային ժամը մինչև ժամը հինգն է, հնարավոր է, որ լինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment