ՌԴ Կենտրոնական բանկն ուկրաինական ԱԹՍ-ներ խոցելու լիազորություն է ստացել 

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել Կենտրոնական բանկի, Սբերբանկի և Ռուսաստանի ինկասատորների ասոցիացիայի օբյեկտները անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու մասին։ Այն թույլ կտա  ինկասատորների աշխատակիցներին ինքնուրույն խոցել անօդաչու թռչող սարքերը, հաղորդում է Reuters-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նախկինում նման լիազորություններով օժտված էին գերատեսչական անվտանգության մարմինները (օրինակ՝ տրանսպորտային, էներգետիկ կամ արդյունաբերական օբյեկտներում) և անվտանգության ոլորտի մասնավոր … Read more

«Ժողովրդի զահլա»-ի արձան` Ալեք Մանուկյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 27.05.2026 | 15:55 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն այսօր Ալեք Մանուկյան փողոցում իրականացրեց «Զահլա տանելու ակցիա»։ Ակցիայի մասնակիցները բացեցին «ժողովրդի զահլայի արձանը»։ Նրանք հայտարարեցին, որ արձանը խորհրդանշում է քաղաքացիների դժգոհությունն ու քաղաքական ուժերից հոգնածությունը։ Ակցիայի կազմակերպիչները նաև նշեցին, որ «որևէ մեկը չի կարող ժողովրդի զահլան տանել, քանի որ արձանը 500 կիլոգրամ է կշռում։ «Բոլորին դեմ … Read more

Չինաստանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխզիջման հույս է հայտնել

Քաղաքականություն 27.05.2026 | 16:01 Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին կրկին կոչ է արել Մերձավոր Արևելքում փխրուն հրադադարի ռեժիմին մասնակցող կողմերին հարգել հրադադարը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը զիջումների կգնան։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ հղում անելով AFP-ին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ Ին ելույթ է ունեցել, երբ Իրանը մեղադրել է Միացյալ … Read more

Կալուգացի օլիգարխը, Քոչարյանը, էն բելառուսցի մեկը պետք ա բանտ նստեն, ինձ տվեք էդ մանդատը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 27.05.2026 | 16:03 Քարոզարշավի 19-րդ օրը Կոտայքի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանը ձորաղբյուրցիների հետ հանդիպման ժամանակ նրանցից մանդատ խնդրեց «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «բանտ նստեցնելու համար»։ «Ես ասում եմ՝ բոլորդ ձերն անցել եք: Կալուգացի օլիգարխը, Ռոբերտ Քոչարյանը, էն բելառուսցի էն մեկը պետք … Read more

Արթուր Օսիպյանի կալանավորման մասին տեղյակ ենք պահել եվրոպական կառույցներին. Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը և Արցախից բռնի տեղահանված Տիգրան Պետրոսյանը այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ աջակցություն հայտնելով կալանավորված Արթուր Օսիպյանին։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Օսիպյանի նկատմամբ հետապնդումը սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հրապարակային բանավեճի պատճառով։ Factor.am-ի հետ զրույցում Խզմալյանը նշել է, որ բողոքի ակցիաները շարունակական … Read more

Կրեմլը կարծում է, որ ԵՏՄ գագաթնաժողովի օրակարգը բարդ կլինի Հայաստանի պատճառով

Ղազախստանում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովի օրակարգը բարդ կլինի՝ պայմանավորված Հայաստանի եվրոպական ձգտումներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Օրակարգը բարդ է։ Ինտեգրացիայի թեմայից զատ՝ դուք գիտեք, որ Հայաստանի հետ կապված բարդ իրավիճակ է։ Հայաստանը ձգտում է ինտեգրվել մեկ այլ միության։ Սրանք փոխադարձաբար բացառող գործընթացներ են»,- լրագրողներին ասել է նա։ Կրեմլի խոսնակը … Read more

Փաշինյանը հայտարարում է՝ Սամվել Կարապետյանը պետք է դատվի // ՏԿԵՆ-ը՝ գազի պայմանագրի չեղարկման մասին․ ԼՈՒՐԵՐ

27.05.2026 | 15:41 Եթե ՀՀ-ն շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը, ՌԴ-ն կդադարեցնի գազի ու նավթամթերքի մատակարարման համաձայնագիրը․ Զախարովա

NBA-ում ընտրել են մրցաշրջանի լավագույն մարզիչին

«Բոսթոն Սելթիքսը» գլխավորող Ջո Մազուլան ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2025/2026 մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է NBA-ի մամուլի ծառայությունը։ Քվեարկության արդյունքում 37-ամյա ամերիկացին գերազանցել է «Դետրոյտ Պիստոնսի»  գլխավոր մարզիչ Ջեյ Բի Բիկերստաֆին ու «Սան Անտոնիո Սփյորսում» աշխատող Միտչ Ջոնսոնին։ Ջո Մազուլայի գլխավորությամբ «Սելթիքսը» 56 հաղթանակ էր տարել NBA-ի կանոնավոր առաջնությունում ու երկրորդ տեղը գրավել … Read more

Պեսկովը հայտարարել է, թե «Հայաստանի համար գազի արտոնությունը ՌԴ-ի հաշվին է»

Քաղաքականություն 27.05.2026 | 15:01 Ռուսաստանի կողմից Հայաստանի համար գազամատակարարման գնի արտոնությունն ի հաշիվ Ռուսաստանի է, դա Ռուսաստանի օգնությունն է եղբայրական երկրին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։ «Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Այսինքն՝ հայերի ստացած արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին են. դա պարզապես երկնքից չի ընկնում։ … Read more

ԶՈՒ նոր զինանշանը սկսել է կիրառվել նախքան օրենքի ուժի մեջ մտնելը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր ցուցադրեց ՀՀ ԶՈՒ-ի նոր զինանշանը։  «2001 թվականին հաստատված և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ։ Ուստի՝ բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման, սրբագրման գործընթացը»,- Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութին կից գրել էր Պապիկյանը։  Ըստ ՊՆ պաշտոնական կայքի՝ ՀՀ զինված ուժերի զինանշանը … Read more