Իրավապահները  խուզարկել են ԲՀԿ-ի Վանաձորի գրասենյակը․ 10 անձ է ձերբակալվել

Հասարակություն 27.05.2026 | 15:12 Երեկ իրավապահները խուզարկել են ԲՀԿ-ի Վանաձորի գրասենյակն ընտրակաշառք տալու, ստանալու քրեական վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է տեղեկությունը։ «Ի պատասխան հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։ Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ … Read more

Լեմպարդը գերազանցել է Արտետային ու Գվարդիոլային և ճանաչվել տարվա լավագույն մարզիչ

«Քովենթրի Սիթին» գլխավորող Ֆրենկ Լեմպարդն Անգլիայի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Մարզիչների ասոցիացիայի (League Managers Association) վարկածով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Մարզիչների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում 47-ամյա անգլիացին առաջ է անցել Միկել Արտետայից («Արսենալ»), Խոսեպ Գվարդիոլայից («Մանչեսթեր Սիթի»), Ունաի Էմերիից («Ասթոն Վիլա»), Անդոնի Իրաոլայից («Բորնմութ»), Քիթ Էնդրյուսից («Բրենթֆորդ»), Մայքլ Սկուբալայից («Լինքոլն») և Էնդի Վուդմանից … Read more

Ունենք եվրոպական հարկեր հայկական աշխատավարձերով․ Էդմոն Մարուքյանի քարոզարշավը Թամանյանի արձանի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Ալեքսանդր Թամանյանի արձանի հարևանությամբ  իրականացվող քարոզարշավի ժամանակ քննադատել է գործող իշխանությունների գույքահարկի քաղաքականությունը։ Մարուքյանի ձևակերպմամբ՝ ներկայումս իրականացվում է բնակչության «էթնիկ զտում» սեփականության հարկի միջոցով։ Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ գույքահարկի բարձրացման նախագիծը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդունել է դեռևս 2020 թվականին՝ համավարակի և արտակարգ դրության պայմաններում։ Ըստ նրա՝ վերացվել … Read more

Կրեմլը հայտնում է, որ առաջիկայում Պուտինի և Փաշինյանի շփում չի նախատեսվում

Քաղաքականություն 27.05.2026 | 14:31 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջիկայում  պլանավորված չէ։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Ոչ, դրանք (շփումները) վերջերս են եղել, ուստի նման ծրագրեր չկան»,- ասել է նա Աստանա թռչելուց առաջ, որտեղ այս շաբաթ պետք է տեղի ունենա ԵՏՄ գագաթնաժողովը։ … Read more

Էս ի՞նչ թեմա ա, էդ ի՞նչ 300 հազար ադրբեջանցի. էդ թեման 2024-ին անվերադարձ փակել ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քարոզարշավի 19-րդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսեց Կոտայքի մարզից։ Գառնի խոշորացված համայնքի Գողթ բնակավայրում բնակիչների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը վերջին օրերի իրադարձություններին անդրադարձավ։ «Շատ կարևոր ժամանակներ ենք ապրում, որովհետև պատմական իրադարձություններ են մեկը մյուսին հաջորդում: Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ. Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանեց Հայաստան և արտաքին գործերի նախարարի հետ ստորագրեցին, նախաստորագրեցին «ԹՐԻՊՊ» նախագծի իրագործման … Read more

13 կգ մարիխուանա և «a-PVP» տեսակի թմրամիջոց․ մեղադրյալը կալանավորվել է

Հասարակություն 27.05.2026 | 13:27 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե-ն հայտնում է, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք։ Ըստ ՔԿ-ի՝ Ջ․Կ․-ն ձեռք է բերել և պահել շուրջ 700 հազար դոլար արժողությամբ 13 կգ մարիխուանա և «a-PVP» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև փորձել է իրացնել դրանք։ Վերջինս կալանավորվել է, գործն ուղարկվել է դատախազին։ «ՀՀ քննչական … Read more

5 մլն դրամ պատվովճար` Պաշտպան հայրենյաց ծրագրով 5 տարի ծառայելուց հետո ևս 5 տարով պայմանագիր կնքելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարությունը հավանության արժանացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը։ Նախատեսվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից հինգ տարի ժամկետով կնքված առաջին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում սահմանել պատվովճարի չափերը՝ երկու տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում 1․5 միլիոն դրամի չափով, իսկ հինգ … Read more

Սևանի և մի շարք գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ մայիսի 27֊28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում, բարձր ջերմաստիճաններով պայմանավորված Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում հնարավոր են անբարենպաստ ելքեր։

«Ռեալի» նախագահի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու․ հայտնի է ընտրությունների օրը

Մադրիդի «Ռեալի» նախագահի արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, հաղորդում է մամուլի ծառայությունը։ Ընտրությունները կանցկացվեն ակումբի բասկետբոլային սրահում տեղական ժամանակով 9։00-ից մինչև 20։00։ ​Նախագահի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու՝ ակումբի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը և իսպանացի գործարար Էնրիկե Ռիկելմեն: Քվեարկությանը կմասնակցեն «Ռեալի»՝ 18 տարին լրացած գրանցված երկրպագուները (սոսյոս)։ 2006 թվականից հետո առաջին անգամ «Ռեալի» նախագահի պաշտոնին … Read more