5 մլն դրամ պատվովճար` Պաշտպան հայրենյաց ծրագրով 5 տարի ծառայելուց հետո ևս 5 տարով պայմանագիր կնքելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարությունը հավանության արժանացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը։

Նախատեսվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից հինգ տարի ժամկետով կնքված առաջին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում սահմանել պատվովճարի չափերը՝ երկու տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում 1․5 միլիոն դրամի չափով, իսկ հինգ տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 միլիոն դրամի չափով։

«Որոշման նախագծով փոփոխվում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքում ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության չորս ամիսը լրացած զինծառայողները՝ նախկին վեց ամսվա փոխարեն»,- կառավարության նիստում ներկայացրեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment