Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ և աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք միության գագաթնաժողովին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Եվրասիական տնտեսական ֆորումը, որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները, տեղի կունենա Աստանայում մայիսի 28-ին։
«Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ։ Հայաստանը կմասնակցի աշխատանքային մակարդակով, բայց այնուամենայնիվ կմասնակցի։ Երկրի ողջ բարձրագույն ղեկավարությունը զբաղված է նախընտրական քարոզարշավով, և դա հասկանալի է», – լրագրողներին ասել է Պեսկովը։