Լեմպարդը գերազանցել է Արտետային ու Գվարդիոլային և ճանաչվել տարվա լավագույն մարզիչ

«Քովենթրի Սիթին» գլխավորող Ֆրենկ Լեմպարդն Անգլիայի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Մարզիչների ասոցիացիայի (League Managers Association) վարկածով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Մարզիչների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում 47-ամյա անգլիացին առաջ է անցել Միկել Արտետայից («Արսենալ»), Խոսեպ Գվարդիոլայից («Մանչեսթեր Սիթի»), Ունաի Էմերիից («Ասթոն Վիլա»), Անդոնի Իրաոլայից («Բորնմութ»), Քիթ Էնդրյուսից («Բրենթֆորդ»), Մայքլ Սկուբալայից («Լինքոլն») և Էնդի Վուդմանից («Բրոմլի»)։

Լեմպարդը ստացել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսին անվան մրցանակը, որը նրան հանձնել է Անգլիայի հավաքականը գլխավորող Թոմաս Տուխելը։

Ավարտված մրցաշրջանում «Քովենթրի Սիթին» հաղթել էր Անգլիայի Չեմպիոնշիփում՝ 11 միավոր գերազանցելով երկրորդ տեղի թիմին։ 2000/2001 մրցաշրջանից հետո առաջին անգամ թիմը կխաղա Պրեմիեր լիգայում։ Ավելի վաղ Լեմպարդը ճանաչվել էր նաև Չեմպիոնշիփի տարվա լավագույն մարզիչ։

Leave a comment