«Ժողովրդի զահլա»-ի արձան` Ալեք Մանուկյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.05.2026 | 15:55

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն այսօր Ալեք Մանուկյան փողոցում իրականացրեց «Զահլա տանելու ակցիա»։ Ակցիայի մասնակիցները բացեցին «ժողովրդի զահլայի արձանը»։ Նրանք հայտարարեցին, որ արձանը խորհրդանշում է քաղաքացիների դժգոհությունն ու քաղաքական ուժերից հոգնածությունը։

Ակցիայի կազմակերպիչները նաև նշեցին, որ «որևէ մեկը չի կարող ժողովրդի զահլան տանել, քանի որ արձանը 500 կիլոգրամ է կշռում։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները քաղաքացիներին կոչ են արել հետևել, որպեսզի որևէ մեկը չվնասի կամ չտեղափոխի արձանը՝ հավելելով, որ այն ժողովրդինն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment