Պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ իրազեկման միջոցառումները շարունակվում են

 

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման, հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու նպատակով ամեն տարի իրականացնում է իրազեկման լայնածավալ աշխատանքներ։

Իրազեկման միջոցառումների առանցքում հատկապես հանգստյան գոտիները, անտառային և անտառամերձ տարածքներն են, որտեղ մարդկանց հոսքը զգալիորեն մեծ է։

Արգելվում է հատկապես շոգ և քամոտ օրերին․

✅ այրել չոր խոտածածկույթն ու կենցաղային աղբը,

✅ նետել չմարված ծխախոտի մնացորդներ,

✅ վառել խարույկներ անտառային, անտառամերձ և բուսածածկ տարածքներում,

✅եթե խարույկը վառվել է դրա համար նախատեսված վայրում, ապա հեռանալուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ այն լիովին մարված է։

Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները։ Հիշե՛ք, հրդեհների կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։

Leave a comment