7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա կանցնի մարտաշարքով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ։

«Ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը շեշտել է, որ 2022 թվականից սկսած ՀՀ կառավարությունը շուրջ 170 մլրդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամազյան

Leave a comment