«Դիտորդական կազմակերպություններից մոլորյալներ են եղել». Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաղարշապատ համայնքում իր ընտրական իրավունքն արդեն իրացրել է 11 հազար 910 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող 91 հազար 52 քաղաքացիների 13 տոկոսը։ Այս մասին Factor TV-ին հայտնեց թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը։ «Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում ձևավորված 65 տեղամասային կենտրոններից 64-ը ժամը 8:00-ին բացվել են, խնդիրներ, հարցադրումներ գրեթե չեն եղել: Մինչև … Read more

Քվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է. ՔԿ

Հասարակություն 07.06.2026 | 14:20 ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 08։15-ին, Հ.Խ.-ն մոտենալով 12/20 ընտրատեղամաս և ստանալով քվեաթերթիկները, մտել է քվեախցիկ, որից հետո հանձնաժողովի անդամին չի ներկայացրել քվեարկության կտրոնը և հայտարարել է, որ այն մոռացել է ընտրախցիկում և որոնելուց չի գտել: ՔԿ-ի փոխանցմամբ՝ այնուհետև, հանձնաժողովի որոշմամբ նախագահը … Read more

Օտարերկրյա համարներից կեղծ ահազանգեր են տարածվել ընտրատեղամասերում ռումբերի մասին

Հասարակություն 07.06.2026 | 13:56 ՀՀ քաղաքացիները օտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից ստացել են զանգեր ու հաղորդագրություններ, որոնցում կեղծ տեղեկություններ են տարածվել իբր որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ահազանգերը չեն համապատասխանել իրականությանը, իրավիճակը վերահսկվում է, իսկ քաղաքացիներին հորդորում են չտարածել չստուգված տեղեկություններ և նման հաղորդագրությունների դեպքում դիմել իրավապահներին։ «Օտարերկրյա … Read more

Ուրախ կլինեի, որ երկիրը չտանենք նոր ցնցումների․Կարապետյանը՝ հետընտրական հնարավոր զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 07.06.2026 | 13:34 «Ուժեղ Հայաստան» դաշինքի կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը անդրադարձել է հետընտրական հնարավոր զարգացումներին, արտաքին քաղաքականությանը և իր նկատմամբ կիրառված իրավական սահմանափակումներին։ Հարցին, թե ընդդիմությունն ինչ սցենարների է պատրաստ իշխող ուժի հնարավոր հաղթանակի դեպքում և արդյոք հետընտրական հանրահավաքներ նախատեսվում են, Սամվել Կարապետյանը շեշտել է երկրում կայունություն պահպանելու անհրաժեշտությունը։ «Համենայն դեպս ես ուրախ կլինեի, … Read more

Ժամը 11:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ամենաբարձրն է վերջին 10 տարում

ԱԺ ընտրություններում այսօր, ժամը 11:00-ի դրությամբ, քվեարկել է 362 հազար 657 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 14,48 տոկոսը։ Սա վերջին 10 տարվա խորհրդարանական ընտրությունների ամենաբարձր ցուցանիշն է՝ ժամը 11:00-ի դրությամբ։ Երկրորդ ամենաբարձր ցուցանիշը եղել է 2017 թվականի ԱԺ ընտրություններում։ Ընդհանուր առմամբ, ընտրական ամբողջ օրվա համար քվեարկության ակտվության ցուցանիշները նախորդ 2 ընտրությունների ժամանակ եղել են 50 … Read more

«Հանրապետություն»-ը դեռևս չի որոշել՝ դիմել վարչական դատարան, թե՞ ոչ․ արդյո՞ք սպասում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը

Քաղաքականություն 07.06.2026 | 13:21 «Հանրապետություն» կուսակցությունը դեռևս քաղխորհրդի նիստ չի գումարել՝ որոշելու՝ դիմելո՞ւ է վարչական դատարան, թե՞ ոչ։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց կուսակցության անդամ Հայկ Սահակյանը։ Հիշեցնենք, որ երեկ «Հանրապետություն» կուսակցությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ … Read more

Royal Flora Holland-ն իր շուկան բացում է Հայաստանից ծաղիկ արտադրողների համար. Նիդերլանդների ԱԳ նախարար

Քաղաքականություն 07.06.2026 | 12:58 Նիդերլանդներն աջակցում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից հայտարարված Հայաստանի համար ԵՄ աջակցության փաթեթին, նաև ուսումնասիրել է, թե ինչպես կարող է գործնական աջակցություն ցուցաբերել տուժած ոլորտներին, ինչպիսին է, օրինակ, ծաղիկների արտադրությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։ «Արդյունքում, Royal Flora Holland-ն այժմ իր … Read more

Կիբերհարձակումները կարող են սկսվել ընտրության հաջորդ օրը՝ որպես պատժամիջոց․ Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանական ընտրությունների օրը տեղեկատվական և կիբերանվտանգության տեսանկյունից առայժմ համեմատաբար հանգիստ է, սակայն լուրջ գրոհների վտանգը դեռևս առկա է։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մանրամասնելով, որ հիմնական կիբերհարձակումները կարող են տեղի ունենալ ընտրությունների հաջորդ օրը՝ որպես «պատժամիջոց»։ «Կարող եմ ասել՝ մենք այդպես կազմ-պատրաստ թիմով նստած ենք, բայց դեռևս լուրջ … Read more

Ժամը 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը․ ԿԸՀ

Քաղաքականություն 07.06.2026 | 12:18 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 11:00-ի դրությամբ՝ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը:    

ՌԴ հայկական գործարար խորհրդի փոխնախագահը ձերբակալվել է ընտրողներին ՀՀ անվճար տեղափոխելու խոստման գործով

Հասարակություն 07.06.2026 | 12:35 Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՌԴ-ից Հայաստան ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» փոխնախագահ Ա.Գ.-ն տելեգրամյան ալիքով ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել Հայաստան և հոգալ կազմակերպչական հարցերը՝ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով։ Նշված փաստական հանգամանքների հիմքով նա ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին։ «ՀՀ քննչական կոմիտեում … Read more