Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլից նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, հետապնդվում է 86 անձ. ՔԿ

Հասարակություն 07.06.2026 | 16:29 ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ։ Դրանց շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ, իսկ 9 քրեական վարույթ՝ 16 մեղադրյալի վերաբերյալ, արդեն ուղարկվել է դատարան մեղադրական եզրակացությամբ։ ՔԿ-ն հայտնում է, որ նախաքննությունների ընթացքում հարցաքննվել … Read more

Ձերբակալվել է գյումրեցի հանրային գործիչ Կարապետ Պողոսյանը

Հասարակություն 07.06.2026 | 16:05 Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիում ձերբակալվել է հանրային գործիչ Կարապետ Պողոսյանը։ Վերջինս անցնում է ընտրակաշառքի գործով։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ համաձայն որի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի տեղամասային հանձնաժողովի նախագահը, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվությունը … Read more

Խուզարկություն՝ Գյումրիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ երեք մարդ է ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 07.06.2026 | 16:09 ՆԳՆ տեղեկացմամբ՝ հունիսի 7-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի ընտրատեղամասերից մեկի մոտ քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները հնարավոր ընտրակաշառք են բաժանում։ Օպերատիվ խմբերի ժամանման արդյունքում ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ, որոնց մոտ, ըստ գերատեսչության, հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Օրինաչափ է, երբ ՀՀ զինապարտ քաղաքացիներն իրենց պարտականությունները կատարեն հայրենիքի առաջ. Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 07.06.2026 | 16:12 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քվեարկության էր եկել մասնակցելու կնոջ հետ։ Ընտրական իրավունքի իրացումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախարարն անդրադարձավ այն տեղեկություններին, թե այս օրերին ՀՀ վերադարձած քաղաքացիներին վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր է ուղարկվում։ «Կարծում եմ օրինաչափ է, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի … Read more

Վախի մասին ընտրություն է․ չընտրեք ինձ՝ ադրբեջանցիները կգան, պատերազմ կլինի․ նվազում է վստահությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները ոչ թե գաղափարների, այլ վախի մրցավազք էին, որի արդյունքում ատելության խոսույթն ու ապամարդկայնացումը քաղաքական դաշտից տեղափոխվեցին կենցաղային մակարդակ։ Factor TV-ի հետ զրույցում նման գնահատական տվեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ քարոզարշավի հիմնական նպատակը ոչ թե սեփական տեսլականը ներկայացնելն էր, այլ ընտրողներին հակառակորդով վախեցնելը։ Անդրադառնալով ընտրությունների հիմնական հարցադրմանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքական … Read more

Կիևը դիմել է ՄԱԳԱՏԷ-ին Չեռնոբոլիսի ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պահեստին ռուսական հարվածի հարցով

Քաղաքականություն 07.06.2026 | 15:55 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) X սոցցանցում գրել է, որ Ուկրաինան տեղեկացրել է «այսօր վաղ առավոտյան Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտում գտնվող մշակվող վառելիքի կենտրոնական  պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման» մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Գրառումը պարունակում է որոշ լրացուցիչ մանրամասներ, որոնք Ուկրաինայի իշխանությունները հրապարակայնորեն չեն բացահայտել։ «Հարվածը զգալի վնաս … Read more

ԱՊՀ դիտորդական առաքելությանը հավատարմագրումից զրկելու դիմում ենք ներկայացրել ԿԸՀ․ «Անկախ դիտորդ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 07.06.2026 | 15:10 Մենք տեղեկատվական դաշտում ենք տեսնում մի շարք խնդիրներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ «Մասնավորապես, տեսնում ենք, որ դիտորդական առաքելության համար չհավատարմագրված և կուսակցություններից մեկի հետ հստակ փոխկապակցվածություն (աֆիլյացիա) ունեցող մի նախաձեռնություն՝ խոսքը «Հայաքվե» նախաձեռնության մասին է, հաղորդում է բազմաթիվ խախտումների մասին։ Հասկանալի չէ, թե … Read more

Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հանուն Հանրապետության» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը քվեարկությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա նշել է, որ իր քվեն տվել է հանուն Հանրապետության, ընդդիմափոխության և ուժեղ հակակշռի ձևավորման։ Նա պատկերավոր համեմատություն է արել՝ նշելով, որ պետությունն առաջ գնալու համար երկու ոտքի կարիք ունի․ «Մի ոտքով հնարավոր չէ առաջ գնալ․ առնվազն կարելի է ցատկել տեղում»։ Ըստ … Read more