Ըստ Գոհար Մելոյանի՝ Լիճքի գյուղապետը և հարազատները հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի վրա

Հասարակություն 07.06.2026 | 17:54 «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի խոսքով՝  Լիճք բնակավայրի ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել։ Մելոյանի պնդմամբ՝ ՔՊ-ն տեղամասում ունեցել է երեք վստահված անձ, որոնցից մեկը եղել է Լիճքի գյուղապետը։ Նրա խոսքով՝ գյուղապետը և նրա հարազատները հարձակվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի վրա այն բանից հետո, երբ վերջինս հորդորել է … Read more

Ստամբուլում վաղը տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ հանդիպումը

Քաղաքականություն 07.06.2026 | 17:33 Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Ստամբուլում։ Այս մասին հաղորդել է Haber Global հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։ Հանդիպմանը, որին կմասնակցեն երկրների ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը, Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին, կքննարկվեն երեք երկրների միջև առկա համագործակցությունը և առաջիկա ժամանակահատվածում համատեղ գործունեության ոլորտները։ … Read more

ՀՀ նախագահը քվեարկել է | Factor.TV

Քաղաքականություն 07.06.2026 | 17:19 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 7/46 տեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը և մասնակցել Հայաստանի ԱԺ հերթական ընտրությունների քվեարկությանը: Քվեարկելուց հետո նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: «Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության»,- նշել է Հանրապետության նախագահը:

Սիմոնյանը՝ դստեր, Ծառուկյանը՝ թոռան հետ, իսկ Մարուքյանին երեխայի հետ քվեախցիկ մտնել չթույլատրեցին․ ի՞նչ է ասում օրենքը

Քաղաքականություն 07.06.2026 | 14:59 ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում տարբեր ընտրատեղամասերում արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքական գործիչները քվեախցիկին մոտեցել են երեխաների հետ։ Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկել է դստեր, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ թոռան ներկայությամբ։ Մինչդեռ ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել երեխայի հետ մտնել քվեախցիկ։ … Read more

Ահազանգեր կան, որ երեկոյան ժամերին հնարավոր են հոսաքանքազրկումներ, միգուցե կիբեռհարձակումներ. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 07.06.2026 | 16:54 Մենք ունենք ահազանգեր այն մասին, որ երեկոյան ժամերին կարող են լինել որոշակի հոսանքազրկումներ՝ միգուցե կիբեռհարձակումների տեսքով, միգուցե այլ մեխանիզմներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ «Թեև էլեկտրական ցանցի պատասխանատուները մեզ վստահեցրել են, որ էլեկտրացանցի ամեն տեղամասում պատասխանատու հերթապահ է լինելու, և ամեն ենթակայան հիմա խիստ վերահսկվում … Read more

ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումների միֆը չափազանցված է. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ես եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։ Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի։ Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն կախում այն ընդդիմադիրների վրա տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը»,- քվեարկելուց հետո լրագրողների … Read more

Աննախադեպ ակտիվություն՝ վերջին 10 տարում․ Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ

Այսօր հունիսի 7-ն է` ԱԺ հերթական ընտրությունների օրը, և մենք ուղիղ հեռարձակում ենք սկսում 9/22 ընտրատեղամասի դիմացից: Հայաստանի Հանրապետությունում բացվել են 2005 ընտրական տեղամասերի դռները։ Այս ընտրությունները անկախ Հայաստանի պատմության մեջ 9-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններն են։ Այսօր իրենց քաղաքացիական պարտքը կատարելու հնարավորություն ունեն ընտրական ցուցակներում ընդգրկված 2 մլն 485 հազար 851 քաղաքացիներ։ Ընտրություններին մասնակցելու … Read more

Մի ուժ չի կարողանալու իշխանություն ձևավորել. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 07.06.2026 | 16:26 «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավին, ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություններին և հետընտրական հնարավոր զարգացումներին։ Մարուքյանը նշել է, որ իր գլխավոր ակնկալիքն այն է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան Հայաստանի խորհրդարան։ Անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությանը՝ նա ընդգծել է, որ հանրապետության տարբեր … Read more