Ըստ Գոհար Մելոյանի՝ Լիճքի գյուղապետը և հարազատները հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի վրա

Հասարակություն

07.06.2026 | 17:54

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի խոսքով՝  Լիճք բնակավայրի ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել։

Մելոյանի պնդմամբ՝ ՔՊ-ն տեղամասում ունեցել է երեք վստահված անձ, որոնցից մեկը եղել է Լիճքի գյուղապետը։ Նրա խոսքով՝ գյուղապետը և նրա հարազատները հարձակվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի վրա այն բանից հետո, երբ վերջինս հորդորել է պահպանել ընտրական գործընթացի կանոնները։

Մելոյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը վարչական ռեսուրսի կիրառման և ընտրական գործընթացին խոչընդոտելու դրսևորում է եղել։

Նրա փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը հարվածներ է ստացել, սակայն այս պահին նրա առողջական վիճակը լավ է։

Անի Թամրազյան

Leave a comment