Վուչիչը նախընտրական տեսանյութում կրել է շապիկ, որի վրա փակված են եղել իրեն հասցված վիրավորանքները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը սեպտեմբերի 27-ին հրաժարական էր տվել, հրապարակել է նախընտրական տեսանյութ, որում հանդես է եկել վիրավորական բառեր պարունակող պիտակներով ծածկված շապիկով։

Տեսաուղերձի սկզբում Վուչիչն իր շապիկին փակցրել է պիտակներ՝ «դավաճան», «ագրեսոր», «խելագար» և այլ բառեր։

«Տարիներ շարունակ ես լսել եմ վիրավորանքներ, ստեր և սպառնալիքներ։ Որոշ բառեր ցավ են պատճառում, ոմանք՝ հետք թողնում։ Բայց դրանք մեզ չեն կանգնեցրել, այլ սովորեցրել են ավելի ջանասիրաբար աշխատել», – ասել է նա X սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում։

Ուղերձն ավարտելուց հետո Վուչիչը պոկել է պիտակներն իր հագուստից։

Leave a comment