Ժամը 11:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ամենաբարձրն է վերջին 10 տարում

ԱԺ ընտրություններում այսօր, ժամը 11:00-ի դրությամբ, քվեարկել է 362 հազար 657 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 14,48 տոկոսը։

Սա վերջին 10 տարվա խորհրդարանական ընտրությունների ամենաբարձր ցուցանիշն է՝ ժամը 11:00-ի դրությամբ։ Երկրորդ ամենաբարձր ցուցանիշը եղել է 2017 թվականի ԱԺ ընտրություններում։

Ընդհանուր առմամբ, ընտրական ամբողջ օրվա համար քվեարկության ակտվության ցուցանիշները նախորդ 2 ընտրությունների ժամանակ եղել են 50 տոկոսից ցածր, 2017 թվականին՝ 60,86 տոկոս։

ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ ամենաակտիվը քվեարկությանը մասնակցել են Տավուշի և Սյունիքի մարզերում, համապատասխանաբար, 17,84 տոկոս և 17,55 տոկոս ցուցանիշներով։

Ամենացածր ակտիվությունը Շիրակի և Արմավիրի մարզերում է, համապատասխանաբար, 12,6 տոկոս և 12,63 տոկոս ցուցանիշներով։

Երևանում, որտեղ ամենաշատ ընտրողներն են, ակտիվությունը 14,46 տոկոս է․ գրեթե նույնքան, որքան ընդհանուր հանրապետական ցուցանիշն է։

Գարիկ Հարությունյան

Leave a comment