Royal Flora Holland-ն իր շուկան բացում է Հայաստանից ծաղիկ արտադրողների համար. Նիդերլանդների ԱԳ նախարար

Քաղաքականություն

07.06.2026 | 12:58

Նիդերլանդներն աջակցում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից հայտարարված Հայաստանի համար ԵՄ աջակցության փաթեթին, նաև ուսումնասիրել է, թե ինչպես կարող է գործնական աջակցություն ցուցաբերել տուժած ոլորտներին, ինչպիսին է, օրինակ, ծաղիկների արտադրությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։

«Արդյունքում, Royal Flora Holland-ն այժմ իր շուկան բացում է հայ ծաղիկ արտադրողների համար՝ կապելով նրանց Եվրոպայում և դրանից դուրս գտնվող գնորդների հետ»,- գրել է նա՝ նշելով, որ Նիդերլանդներն ընդգծում է ազատ և արդար ընտրությունների կարևորությունը՝ որպես կայուն, ժողովրդավարական ապագայի հիմք, այն, որը որոշում է ինքը՝ Հայաստանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment