Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի հավաքականի դեմ ընկերական խաղում Հայաստան․ Օգնեյ Չանչարևիչ, Կամո Հովհաննիսյան, Գեորգի Հարությունյան, Խուլիո Բուենո, Էրիկ Փիլոյան, Նաիր Թիկնիզյան, Կառլեն Հովհաննիսյան, Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան, Արթուր Միրանյան, Հրանտ-Լեոն Ռանոս։ Ղազախստան․ Զարուցկի, Վորոգովսկի, Ալիպ, Աշիրբեկ, Կուատ, Կասիմ, Կենժեբեկ, Ամիր, Սոմորոդով, Սատպաև, Օրազով։ Հայաստան – Ղազախստանի խաղը կկայանա հունիսի 6-ին … Read more

Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում հունիսի 6-ին և 8-ին երեկոյան, 7-ին, 9-11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հունիսի 6-ին և 8-ին կեսօրից հետո, 7-ին, 9-11-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև … Read more

Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը

Հասարակություն 06.06.2026 | 15:33 Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով 2005 թվականին Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը։ Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Երևան քաղաքի Լուկաշին փողոցին հարող՝ 12 հազար 860 քմ մակերեսով և շուրջ 37,1 մլն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության … Read more

Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է

Հասարակություն 06.06.2026 | 15:15 Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն, ըստ նախաքննության տվյալների, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արտաշատ համայնքում ավելի քան 100 ընտրողի տվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Գործի շրջանակում ընտրակաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել և վարույթն … Read more

Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ այսօր և վաղը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերը բացահայտելու նպատակով։ Կոմիտեի տվյալներով՝ առկա են ընտրակաշառքի վերաբերյալ հարյուրավոր օպերատիվ տեղեկություններ, ինչպես նաև խուզարկությունների ընթացքում հայտնաբերված հազարավոր քաղաքացիների տվյալներ պարունակող ցուցակներ։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ վերջին ամիսների ընթացքում ստացված բազմաթիվ օպերատիվ–հետախուզական տվյալներին…

«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն

Քաղաքականություն 06.06.2026 | 14:39 «Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դիմումը մերժելու վերաբերյալ ԿԸՀ որոշումը կվիճարկի վարչական դատարանում, թե ոչ: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեց կուսակցության անդամ Հայկ Սահակյանը՝ նշելով, որ եռօրյա ժամկետ ունեն վիճարկելու համար: Հիշեցնենք, որ երեկ՝ ԿԸՀ նիստից … Read more

Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է ուկրաինացի Անաստասիա Հնատիշինը, որը 11 տուրերում վաստակել է 9 միավոր։ Երկրորդ տեղը գրաված իսպանացի Սաբրինա Վեգան ու բրոնզե մեդալակիր դարձած ավստրիացի Օլգա Բադելկան հավաքել են 8,5 միավոր։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշը գրանցել է կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, որը 7 միավորով գրավել է … Read more

Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Ղազախստանի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Հայտացուցակում տեղ է գտել 26 ֆուտբոլիստ։ Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն առաջին անգամ ազգային թիմի կազմում հայտավորվել է 10 համարի մարզաշապիկով։ Հայաստան – Ղազախստանի խաղը կկայանա հունիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 18։00-ին։ … Read more

«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին

Քաղաքականություն 06.06.2026 | 12:50 ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հունիսի 5-ին հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ընտրություններից հեռացնել բոլոր մրցակիցներին, և նման ընտրական գործընթացը չի կարելի լեգիտիմ համարել․ գրում է iz.ru-ն։ «Փաշինյանը վախվորած փորձում է խաղից դուրս թողնել ընտրություններում իր բոլոր մրցակիցներին։ Ակնհայտ է, որ նման ընտրությունները լեգիտիմ չեն … Read more

Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը երրորդ հաղթանակն է տարել Խորվաթիայի Մակարսկա քաղաքում շարունակվող WTA-125 շարքի մրցաշարում և նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր։ Երրորդ շրջանում 23-ամյա թենիսիստը երեք սեթում առավելության է հասել 265-րդ ռակետ, չեխ Բարբարա Պալիկովայի նկատմամբ՝ 6։0, 3։6, 6։1։ Մրցախաղը տևել է 1 ժամ 52 րոպե։ Կիսաեզրափակիչում Ավանեսյանն ուժերը կչափի 110-րդ ռակետ, Լատվիան ներկայացնող Դարյա Սեմենիստայայի հետ։ … Read more