Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը երրորդ հաղթանակն է տարել Խորվաթիայի Մակարսկա քաղաքում շարունակվող WTA-125 շարքի մրցաշարում և նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր։

Երրորդ շրջանում 23-ամյա թենիսիստը երեք սեթում առավելության է հասել 265-րդ ռակետ, չեխ Բարբարա Պալիկովայի նկատմամբ՝ 6։0, 3։6, 6։1։ Մրցախաղը տևել է 1 ժամ 52 րոպե։

Կիսաեզրափակիչում Ավանեսյանն ուժերը կչափի 110-րդ ռակետ, Լատվիան ներկայացնող Դարյա Սեմենիստայայի հետ։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 115 հազար դոլար է։ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 321-րդ տեղը։

Leave a comment