Արմեն Աշոտյանը կալանավորվեց | Factor.TV

Հասարակություն 06.06.2026 | 00:06 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկ ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը Factor TV-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նշենք՝ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է Բրյուսովի անվան համալսարանի գույքի գործով։ Բացի նրանից, ձերբակալվել էր նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը։ Ըստ ՔԿ-ի՝ 2009-2016 թվականներին կրթության և գիտության … Read more

«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին

«Մենք դեռ չունենք հստակ որոշում, արդյոք դիմելու ենք վարչական դատարան, թե ոչ։ Այդ հարցը կքննարկվի կուսակցությանում և համապատասխան որոշումը կհրապարակենք ավելի ուշ»։ Այս մասին Factor TV-ին փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Մհեր Բեջանյանը, պատասխանելով մեր հարցին, արդյոք ԿԸՀ-ի կողմից «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը անվավեր ճանաչելու դիմումի հետ կապված որոշումից հետո իրենք պատրաստվում են դիմել Վարչական դատարան։ Դիմումը … Read more

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու՝ «Հանրապետություն» կուսակցության դիմումը։ Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ էր արել այդ հարցով … Read more

«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Խնդրում եմ հնարավորության դեպքում առավել սեղմ ժամկետում մերժել նշված դիմումը, որը երկու հիմքերի տեսանկյունից էլ ակնհայտ անհիմն է», այս մասին ԿԸՀ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։ Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։ «Այսինքն, անվավերության և ուժը կորցրած ճանաչելու … Read more

Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում

Հունիսի 5-ին՝ ժամը 22։47-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկի 16-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը … Read more

Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 05.06.2026 | 23:50 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի շուրջ հնչող քննադատություններին, նշել է. «Իսկ ինչու՞ Զելենսկին պիտի չգա: Կներեք, երբ որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ էին, Ալիևը Ռուսաստան չէ՞ր գնում:  Զելենսկին թող չգա Հայաստան. ինչի՞ չգա, մի հատ կարա՞ք բացատրեք: Այսինքն՝ մենք … Read more

Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ

Հասարակություն 05.06.2026 | 23:07 Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին։ Նրանք են Վահե Թավաքալյանը, Հայկ Ավագյանը, Վահե Եղիազարյանը, Արթուր Աբրահամյանը, Աշոտ Սահակյանը և Սուսան Բադոյանը։Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք՝ օրեր առաջ նույնաբովանդակ … Read more

ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 05.06.2026 | 23:16 «Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» դաշինքին վերաբերող քրեական վարույթների մասին տեղեկատվություն հայցի իրավապահ մարմիններից։ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը առաջարկեց մերժել այդ միջնորդությունը։ «Դիմող կողմի միջնորդությունը՝ Դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Հակակոռուպցիոն կոմիտեի ինչ-որ հրապարակումների, քրեական վարույթների՝ ընդհանուր ընդգրկված ընտրակաշառքի գործերի վերաբերյալ տեղեկատվություն կամ տեղեկանք … Read more

Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին

Քաղաքականություն 05.06.2026 | 23:18 Կասպից ծովի ջրի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա ամենացածր կետին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված իր ուղերձում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ջրի պակասը լուրջ մտահոգություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Այն փաստը, որ Կասպից ծովի ջրի մակարդակը մոտենում է … Read more

Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 

Հայաստանում 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հետևելու են 647 միջազգային դիտորդներ 8 կազմակերպություններից։ Ուշագրավ է, որ 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների թիվը շատ ավելի պակաս է եղել՝ 483, թեև գրանցված կազմակերպությունների թիվը նույնն էր՝ 8։ Տվյալները՝ ԿԸՀ-ի Factor.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզել է, որ թվով ամենաշատ միջազգային դիրտորդներ՝ 328 անձ, հավատարմագրվել … Read more