Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել Ծաղկաձորում։ Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը խոսել է հավաքի կարևորության մասին: «Շուրջ 24 տարի մեր ֆեդերացիայի մարզիկներն ամառային ու ձմեռային հավաքներ են անցկացնում Ծաղկաձորում: Ծաղկաձորի աշխարհագրական դիրքը նպաստում է, որ մարզիկներն այնտեղ մարզվելուց հետո ավելի լավ են հանդես գալիս մրցաշարերում: Հավաքին մասնակցել է շուրջ 150 մարզիկ Երևանից ու … Read more

Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին

Քաղաքականություն 31.07.2026 | 18:03 Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, վաստակի և մատուցած ակնառու ծառայությունների համար պարգևատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով: Նշենք՝ Առաքելյանն այս պաշտոնում նշանակվել է 2023-ի փետրվարին՝ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ 8-րդ գումարման ԱԺ … Read more

Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Հայաստանից գյուղմթերք արտահանվում է ոչ թե 16, այլ տարբեր ծրագրերով՝ 25-ից ավելի երկիր։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե հայկական ծիրանի արտահանումը, օրինակ, Ֆրանսիայի հայկական խանութներ, չի լուծում ոլորտի խնդիրները՝ նախարարը նշեց, որ կառավարությունն իր խնդիրը լուծել է և այս տարի ոչ ծիրան, ոչ դեղձ, ոչ էլ լոլիկ դաշտերում չեն մնացել։ … Read more

Ծառուկյանի «Արարատ» կոնյակի կոմբինատի բաժնետոմսերի կառավարումն անցել է պետությանը

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը և ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։ Դատախազությունը Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, մասնակցություն 38 ընկերությունում և շուրջ 105.9 մլրդ դրամ։ «Ապօրինի ծագում ունեցող … Read more

Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 35-րդ առաջնությունը: Բացման խաղում Պրեմիեր լիգայի նորեկ «Սարդարապատը» մրցակցի խաղադաշտում 4:1 հաշվով առավելության հասավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ (տեսանյութ): Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությանն անցկացվում է 12 թիմով: Հայաստանի առաջնություն, առաջին տուր Հուլիսի 31 «Վան» – «Սարդարապատ»՝ 1:4 Պետրոս Ավետիսյան, 86 (11մ) – Լևոն Պետրոսյան, 31, Համլետ Մինասյան, 42 (11մ), Ջանիկ Դավթյան, 69, Արթուր … Read more

Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ավելի ուշ Քեմփ Դեյվիդի նստավայրում կաբինետի նիստ կգումարի, որտեղ կքննարկի՝ ինչպես լուծել Իրանի դեմ իր պատերազմի հարցը, գրում է The Guardian-ը։ Նա նաև կցանկանա գտնել բենզինի գներն իջեցնելու միջոց, քանի որ հանրապետականները մոտենում են նոյեմբերի միջանկյալ ընտրություններին։ Սա նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Քեմփ Դեյվիդ ընդամենը երրորդ այցն է․ Թրամփը … Read more

Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Բալեյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց ուզբեկ Ջախոնգիր Տուլկունովի հետ ու պարտվեց 1:7 հաշվով: Օգոստոսի 1-ին Բալեյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, մրցակիցը դեռ հայտնի չէ: Դավիթ Բալեյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:6 հաշվով հաղթել … Read more

Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է

Քաղաքականություն 31.07.2026 | 17:38 Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական X-101 է եղել։ Նրա խոսքերը մեջբերել է RMF24-ը, գրում Current time-ը։ Նրա խոսքով՝ հուլիսի լույս 30-ի գիշերը Լեհաստանի ուղղությամբ թռել է շուրջ 20 ռուսական հրթիռ։ Ուկրաինան խոցել է դրանք՝ բացի մեկից։ Վերջին հրթիռին հետևող Ուկրաինայի զինված ուժերի օդաչուն … Read more

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները

Հասարակություն 31.07.2026 | 17:08 Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը և ԱՄՆ դեսպանատան INL գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում Հայաստանի բարեփոխումները և իրավական ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները։ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) ղեկավար Զաքարի Բարթերի … Read more

Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian

Քաղաքականություն 31.07.2026 | 16:45 Կիևի վրա բալիստիկ հրթիռային հարվածը ոչնչացրել է հեռահար անօդաչու թռչող սարքեր արտադրող ամերիկյան ընկերության գործարանը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ. ռուսական հրթիռը հարվածել է Terminal Autonomy-ին պատկանող օբյեկտին, որը Դելավերում գրանցված ամերիկյան ընկերություն է և Ուկրաինայում … Read more