Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 35-րդ առաջնությունը:

Բացման խաղում Պրեմիեր լիգայի նորեկ «Սարդարապատը» մրցակցի խաղադաշտում 4:1 հաշվով առավելության հասավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ (տեսանյութ):

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությանն անցկացվում է 12 թիմով:

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

Հուլիսի 31

«Վան» – «Սարդարապատ»՝ 1:4

Պետրոս Ավետիսյան, 86 (11մ) – Լևոն Պետրոսյան, 31, Համլետ Մինասյան, 42 (11մ), Ջանիկ Դավթյան, 69, Արթուր Դանիելյան, 90+3

Օգոստոսի 1

ԲԿՄԱ – «Շիրակ»՝ 18:00 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)

«Գանձասար» – «Արարատ-Արմենիա»՝ 20:00 («Ջունիոր Սպորտ» մարզադաշտ)

Օգոստոսի 2

«Նոա» – «Սյունիք»՝ 19:00 (Աբովսյանի Վ. Թումասյանի անվան մարզահամալիր)

«Ուրարտու» – «Փյունիկ»՝ 21:00 («Ուրարտու-1» մարզադաշտ)

Օգոստոսի 3

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 20:00 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)

Leave a comment