ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները

Հասարակություն

31.07.2026 | 17:08

Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը և ԱՄՆ դեսպանատան INL գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում Հայաստանի բարեփոխումները և իրավական ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները։

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրականացվող համագործակցությունը, անդրադարձել այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, ինչպես նաև իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման հնարավորություններին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Leave a comment