Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայում

Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականը Եվրոպայի առաջնության նախապատրաստական վերջին փուլը կանցկացնի Խորվաթիայի Օսիեկ քաղաքում։ Օգոստոսի 2–16-ը նախատեսված ուսումնամարզական հավաքից հետո հայ մարմնամարզիկները կմասնակցեն Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը․ տեղեկացնում են ՀՄՖ-ից։ «Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի ԽորվաթիայումՀայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ օգոստոսի 2–16-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայի Օսիեկ քաղաքում՝ ավարտին … Read more

Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել

Քաղաքականություն 01.08.2026 | 11:33 Վերջին երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների թիրախում է հայտնվել Ռուսաստանում գործող Wildberries-ի առնվազն 16 պահեստային և լոգիստիկ համալիր․ գրում է meduza-ն։ Հարձակումների հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ, մի շարք պահեստներում բռնկվել են խոշոր հրդեհներ, իսկ որոշ համալիրների աշխատանքը շարունակում է դադարեցված մնալ։ Wildberries-ի պահեստների վրա հարձակումների ժամանակագրությունը … Read more

Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի մալուխագծի վթարի պատճառները կուսումնասիրվեն․ Ռոմանոս Պետրոսյանը ներքին հետաքննություն է հայտարարել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի պատճառները պարզելու նպատակով կանցկացվի ներքին հետաքննություն։ Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ կուսումնասիրվեն ոչ միայն սպառման բեռի կտրուկ աճի, այլև օգտագործված մալուխի, կատարված աշխատանքների և արտաքին հնարավոր ներգործությունների ազդեցությունը վթարի առաջացման վրա։ «Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ օգստոսի 1-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները օգոստոսի 1-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 364 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 367 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 417 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 422 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,30 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,40 դրամ փոխարժեքով։

ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները

Հուլիսի 31-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ իրականացրել են աշխատանքային շրջայց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկում։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից։ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ Հանձնաժողովի աշխատակիցները ծանոթացել են հիմնական սարքավորումներին, այդ թվում վերջին վթարավերականգնողական աշխատանքներին, դիտարկել ընթացիկ շահագործման ռեժիմների բնութագրիչ պարամետրերը։ Շրջայցի ընթացքում քննարկվել են էներգաբլոկի ներկայիս … Read more

Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 31.07.2026 | 23:15 Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Տեսանյութում՝ քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։ … Read more

Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով

Քաղաքականություն 31.07.2026 | 22:44 Իտալիան ժամանակավորապես կդադարեցնի Շենգենյան համաձայնագրի կիրառումը Իսպանիայի նկատմամբ՝ կապված Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա էքսկլավում անօրինական միգրացիայի աճի հետ։ Այս մասին հայտնել են իտալական ANSA և La Stampa լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը։ Որոշումը գործնականում նշանակում է, որ Իտալիան կվերականգնի սահմանային վերահսկողությունը Իսպանիայի հետ ծովային և օդային ուղղություններով, քանի … Read more

Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում աքսորված բլոգեր Ալամդար Բունիաթովը բախվել է նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրույցը տեսագրվել և տարածվել է սոցիալական ցանցերում, իսկ ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները պնդում են, թե Բունիաթովը «սերտ կապեր ունի Իրանի հետախուզական ծառայությունների հետ»։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։ Կառավարամետ … Read more

Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, վերլուծելով հետընտրական շրջանում Հայաստանում ձևավորված քաղաքական իրավիճակը, Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության անելիքներին, իշխանափոխության ձախողման պատճառներին և հայ-ռուսական հարաբերությունների ներկա դինամիկային։ Խոսելով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի ապագա գործունեության մասին՝ Բադալյանը կարծիք հայտնեց, որ նրանց աշխատանքը կծավալվի խորհրդարանի պատերից դուրս։ «Իմ գնահատմամբ, ընդդիմության բուն անելիքը խորհրդարանից դուրս է, հասարակության հետ … Read more

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրորդ անգամ պաշտոնական դիմումներ է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել  կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։ Նրա խոսքով՝ նախորդ դիմումների վերաբերյալ մինչ օրս պաշտոնական պատասխան չի ստացվել։ «Այս շաբաթ լրացավ Ռուբենին Ումբակիի քրեակատարողական … Read more