Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 03.08.2026 | 14:50 Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք իր անձնական մարզիչն է նշանակվել Երևանի քաղաքապետարանի ենթակայությանն անցած նախկին «Մուլտի Վելնես» մարզահամալիրի տնօրեն, հաստատել է, որ ունի անձնական հարաբերություններ Նշան Մալխասյանի հետ։ Պատգամավորի խոսքով՝ նա սպորտի ոլորտում լուրջ հաջողություններ գրանցած մարզիկ է․ «Նշան Մալխասյանը, եթե չեմ սխալվում, … Read more

Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 03.08.2026 | 15:05 Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք վերջնականացվել է Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուն, պատասխանեց, որ թեկնածուն արդեն որոշված է, սակայն անունը կհայտարարի ճեպազրույցի ընթացքում՝ գործընկերների ներկայությամբ։ Հարցին՝ ի՞նչ սկզբունքով է ընտրվել թեկնածուն, Կարապետյանը պատասխանեց, որ հաշվի են առնվել պրոֆեսիոնալիզմը, փորձը և այն, որ նա կարող է լինել … Read more

«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից եզրափակիչ ելույթ ունեցավ Արայիկ Հարությունյանը։ 6 տարվա ընդմիջումից հետո վերադառնալով խորհրդարանական ամբիոն՝ Հարությունյանը շեշտեց, որ «այն տոնայնությունը, որով սկսել են քննարկումները Ազգային ժողովում, հուսադրում են, որ կարող են երկրի առաջ ծառացած խնդիրներին լուծումներ գտնել»։ Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, Հարությունյանը բարձր գնահատեց նրա քաղաքական ուղին՝ նշելով, … Read more

Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանն  9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց։ Քվեարկությունն անցկացվեց փակ գաղտնի կարգով։ Ռուբինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 28-ը։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց։ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունն առաջադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ հունիսի 25-ի փակ գաղտնի քվեարկության … Read more

«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից եզրափակիչ ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Պատգամավորն անդրադարձավ Հայաստանի ներկայիս «ճակատագրական ժամանակաշրջանին»՝ ընդգծելով, որ վերջին 700 տարվա մեջ առաջին անգամ է, որ հայ ժողովուրդը տնօրինում է սեփական ապագան։ Ըստ պատգամավորի՝ երկիրն այսօր կանգնած է երեք առանցքային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են հայ քաղաքական մտքի … Read more

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում

Շվեյցարայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սլովենական «Ցելյեի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման վերջին փուլում կմրցի «Սլովան» (Սլովակիա) – «Մյելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները նախատեսված են օգոստոսի 18-ին և 19-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման … Read more

Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ

Բրազիլիայի Մասեյո քաղաքում «Սենտրո Սպորտիվո Ալագոանո» ակումբի երիտասարդական թիմի 15-ամյա ֆուտբոլիստ Միքայել Լեանդրո դա Սիլվային հրազենով սպանել են ընկերական հանդիպման ժամանակ, հաղորդում է Globo-ն: Կրակոցներն արձակել են արգելված նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբավորումների ներկայացուցիչները։ Հրաձգության հետևանքով տուժել են նաև այլ մարդիկ։ Քաղաքացիական ոստիկանության աշխատակիցները սկսել են հարցաքննել միջադեպի ականատեսներին։ Միքայել Լեանդրո դա Սիլվա նախկինում խաղացել … Read more

Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը

Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է անցյալ շաբաթ Իսպանիայի հյուսիսաֆրիկյան Սեուտա էքսկլավ հասնելու փորձի ժամանակ զոհվածների առաջին թիվը՝ 11 մարդ, գրում է France 24-ը։ Մինչ այս, Իսպանիան հայտնել էր առնվազն 72 զոհի մասին։ Չորեքշաբթիից ուրբաթ իսպանական տարածք են անցել տասնյակ հազարավոր պոտենցիալ ներգաղթյալներ, ինչը դիվանագիտական ​​վեճ է առաջացրել Եվրամիության ներսում, քանի որ որոշ անդամ պետություններ … Read more

Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել

Քաղաքականություն 03.08.2026 | 14:01 Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում երկու ադրբեջանցիներ են վիրավորվել հակահետևակային ականի  պայթյունի հետևանքով։ Դեպքի մասին հայտնում է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA): Վիրավորների թվում է 32-ամյա Ալզամին Սուրխայլին, որը մարդասիրական ականազերծմամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպության աշխատակից է: Նա աջ ոտքի վիրավորում է ստացել։ Մեկ այլ աշխատակից՝ 28-ամյա Ֆիզուլի Միրզաևը, թեթև վնասվածքներ է … Read more