Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում

Շվեյցարայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սլովենական «Ցելյեի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման վերջին փուլում կմրցի «Սլովան» (Սլովակիա) – «Մյելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները նախատեսված են օգոստոսի 18-ին և 19-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման նախորդ երկու փուլերում «Արարատ-Արմենիան» պայքարից դուրս է թողել Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3) ու իռլանդական «Շեմրոք Ռովերսին» (2:0, 1:2)` ապահովելով առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

«Ցելյեի» դեմ առաջին խաղը կկայանա օգոստոսի 4-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Սլովենիայում։ Պարտվողը եվրագավաթներում պայքարը շարունակելու է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։

Leave a comment