Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանն  9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց։

Քվեարկությունն անցկացվեց փակ գաղտնի կարգով։ Ռուբինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 28-ը։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց։

Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունն առաջադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ հունիսի 25-ի փակ գաղտնի քվեարկության արդյունքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment