Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

31.07.2026 | 23:15

Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և կից տեսանյութ հրապարակել։

«Տեսանյութում՝ քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։ Մեր հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»,- գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment