Սարսափ ֆիլմերը սրտի հետ կապված խնդիրներ չեն առաջացնի առողջ մարդկանց մոտ, սակայն որոշ մարդիկ պետք է խուսափեն դրանցից։ Այս մասին aif.ru-ին տված հարցազրույցում հայտնել է բժիշկ Նադեժդա Չեռնիշովան։
Բժիշկն ընդգծել է, որ մարդու նյարդային համակարգն այնպես է կառուցված, որ օրգանիզմը էկրանին տեղի ունեցող սարսափելի իրադարձություններին արձագանքում է այնպես, կարծես դրանք իրականում են կատարվում։
«Ես խորհուրդ չէի տա նման ֆիլմեր դիտել զարկերակային հիպերտոնիա, ստենոկարդիա, սրտի ռիթմի խանգարումներ կամ բարձր հուզական գրգռվածություն ունեցող մարդկանց»,- պարզաբանել է Չեռնիշովան։
Մասնագետը նաև նշել է, որ եթե նման մարդիկ, այնուամենայնիվ, որոշեն դիտել այդ ֆիլմերը, ապա պետք է դա անեն բժշկական օգնություն հասանելի վայրերի մերձակայքում։