Ինչ է ենթադրում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որում նաև կարևորվում է TRIPP-ը

Հրապարակվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիայի տեքստը, որում անդրադարձ է կատարվում նաև TRIPP-ին։ Նախ՝ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը վերահաստատում են միմյանց ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը իրենց աջակցությունը՝ որպես իրենց երկկողմ հարաբերությունների հիմք։ Բաժին I. Տարածաշրջանային կապ, ներառյալ՝ էներգետիկան, առևտուրը և տարանցումը Նշվում է, որ … Read more

Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքականություն 11.02.2026 | 22:24 Փետրվարի 11-ին Վիլնյուսում Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Երկուստեք ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ զրուցակիցները քննարկել են … Read more

Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00- 17:00 Հերացի փողոց 18-24 շենքեր, Մյասնիկյան պողոտա 2, 4 շենքեր, Այգեստան 11 փողոց 1-4 առանձնատներ, Նորքի Այգիներ փողոց 301-305 առանձնատներ, Արմենակյան փողոց 1-67 առանձնատներ, Վարդանանց փողոց 5ա շենք, Հյուսիսային … Read more

Ռուսաստանում WhatsApp-ը ամբողջությամբ արգելափակվել է

Քաղաքականություն 11.02.2026 | 21:54 Ռուսաստանում WhatsApp մեսենջերն ամբողջությամբ արգելափակվել է։ Այսուհետ ծառայությունը հասանելի է միայն VPN-ի միջոցով։ WhatsApp-ի դոմենը հեռացվել է Ռուսաստանի Ազգային դոմենային անունների համակարգի գրառումներից։ Այդ համակարգը ստեղծվել է «սուվերեն Ռունետի» մասին օրենքի շրջանակում և վերահսկվում է ռուսական կարգավորող մարմինների կողմից։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում գտնվող սարքերը այլևս չեն ստանում WhatsApp-ի IP … Read more

Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան

Քաղաքականություն 11.02.2026 | 21:40 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից: «Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում պետական այցով 2026 թվականի փետրվարի 17-20-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի … Read more

Ով ավելի շատ շահեց․ Վենսի այցերը Երևան և Բաքու

Ավարտվեցին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցերը Հայաստան և Ադրբեջան։ Մինչ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ վերադարձի ճանապարհին է, Բաքվում ու Երևանում ակտիվորեն քննարկում են՝ ով ավելի շատ շահեց։ Ջեյ Դի Վենսը երբևէ Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է․ այս մասին նա անձամբ հիշատակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ Նա Հայաստան էր … Read more

Էրդողանը որդուն նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ. Bloomberg

Քաղաքականություն 11.02.2026 | 21:27 Վերջին շրջանում Թուրքիայում ավելի ու ավելի է լուսաբանվում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրտսեր որդու՝ Բիլալ Էրդողանի գործունեությունը։ Թուրքիայի իշխող կուսակցության շարքերում աննկատելիորեն բարձրացվում է իշխանության նախագահի կողմից փոխանցման թեման, և 44-ամյա Բիլալը դիտարկվում է որպես հնարավոր իրավահաջորդ։ Այս մասին գրում է Bloomberg-ը, փոխանցում է Current time-ը։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ Բիլալ Էրդողանը … Read more

ԱՄՆ-ն ՀՀ-ին ԱԹՍ-ներ վաճառելով՝ ազդակ տվեց, որ իր ներդրումները պաշտպանելու է․ մեծացնում է անվտանգության աստիճանը․ Աննա Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է ԱՄՆ-ի՝ Հայաստանում կատարվելիք ներդրումների, դրա նշանակության, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և տարածաշրջանային այլ հարցերի մասին։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը աստիճանաբար փոխում է իր առանցքները՝ առավել մեծ շեշտադրում կատարելով ենթակառուցվածքների և պետություն-մասնավոր գործընկերությունների վրա։   Օհանյանի խոսքով՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցի ուրվագծերը … Read more

Թուրքիան տարածաշրջանում ձգտում է եղբայրության, այլ ոչ թե ազդեցության․ Էրդողան

Քաղաքականություն 11.02.2026 | 20:44 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում և ցանկություն չունի ձևավորելու այլ երկրներ, փոխարենը «անկեղծորեն ձգտում է եղբայրության»։ Երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում Էրդողանն ասել է, որ Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերն առաջնորդվում են տարածաշրջանային խաղաղության և կայունության ցանկությամբ։ … Read more

«Ստվերային գումարներ»․ Փաշինյանի նոր մեղադրանքը ՀԱԵ-ին, Մայր Աթոռը չի մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ եկեղեցու վերնախավի հասցեին նոր մեղադրանք հնչեցրեց. «Մենք էսօր ունենք ինֆորմացիա, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ՝ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար»: Ո՞վ կամ ի՞նչ նպատակով է նման գործընթաց իրականացնում, Փաշինյանը փակագծեր չբացեց, պատճառաբանելով՝ տեղեկությունը ճշտման փուլում է։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Մայր Աթոռից … Read more