Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան

Քաղաքականություն

11.02.2026 | 21:40

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից:

«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում պետական այցով 2026 թվականի փետրվարի 17-20-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին»,- ասված է կարգադրությունում

Leave a comment