Իրանը Հորմուզի նեղուցի արևելքում նավագնացության համար արգելված գոտի է սահմանում

https://arm.sputniknews.ru/20260909/irany-hvormuzi-neghuci-arevelqum-navagnacutjan-hamar-argelvats-gvoti-e-sahmanum-106630517.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71254960_95:0:595:375_1920x0_80_0_0_4f8e9a2a9364a8ed741c3a925e9aa356.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, նավ, արգելք, իրանի իսլամական հանրապետություն

հորմուզի նեղուց, նավ, արգելք, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Այդ տարածքով անցնող ցանկացած նավ պատժամիջոցների կենթարկվի, եթե անցումը չհամաձայնեցնի Թեհրանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Իրանը Հորմուզի նեղուցի արևելքում արգելված գոտի է սահմանում նավագնացության համար։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

«Արգելված գոտին սկսվում է «Չաբահար» նավահանգստից մինչև Օմանի ծոցի ու Արաբական ծովի առանձին շրջաններ», – Մոհեբիի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:

Նա հավելել է, որ այդ տարածքով անցնող ցանկացած նավ պատժամիջոցների կենթարկվի, եթե անցումը չհամաձայնեցնի Թեհրանի հետ:

Իրանը Հորմուզի նեղուցից ստացված գումարներն ուղղելու է ենթակառուցվածքների վերականգնմանը

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ փոխանակեցին։ Ներկայում հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հակամարտության սրացման պատճառով գործնականում կանգ է առել նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Սա համաշխարհային շուկա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման առանցքային երթուղին է։ Արդյունքում վառելիքի գները բարձրացել են աշխարհի երկրների մեծ մասում։

Leave a comment