Բայրամով․ Վաշինգտոնի հռչակագրում ևս ասվում է, որ ՀՀ-ն պետք է նոր Սահմանադրություն ընդունի

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը հետևում է Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացին, իսկ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը չի փոխվել։

Նա հավելել է, որ Նա նշել է, որ Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովում ընդունված ուղերձներն ու որոշումները բոլորին լավ հայտնի են՝ հավելելով, որ Վաշինգտոնի հռչակագրում ևս ասվում է, որ ՀՀ-ն պետք է նոր Սահմանադրություն ընդունի, հայտնում է APA-ն:

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր քայլեր են ձեռնարկվել։

«Դրա վառ օրինակն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև պետական պաշտոնյաների միջև հանդիպումները։ Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրում նաև նշվում է, որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է նոր Սահմանադրություն ընդունվի։ Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը նաև նոր հայտարարություններ է արել այն մասին, որ Սահմանադրության տեքստը հանրությանը կներկայացվի տարեվերջին»,-ընդգծել է նա։

Սեպտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել էր նոր Սահմանադրության նախագծի հրապարակման լուրերը:

«Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment